Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդատվություններ են անցկացրել
20:30 - 02 հուլիսի, 2020

Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդատվություններ են անցկացրել

Հայաստանի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունների միջև հուլիսի 2-ին տեսակապի միջոցով կայացել են քաղաքական խորհրդատվություններ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ «Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ռումինականը` ԱԳՆ պետքարտուղար Դան Նեկուլաեսկուն:

Խորհրդատվությունների ընթացքում քննարկվեց հայ-ռումինական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, միջխորհրդարանական կապերի խորացման վերաբերյալ:

Կողմերն անդրադարձան նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին և միջազգային կառույցներում երկկողմ փոխգործակցությանը:

ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ կարևորելով նաև հարցի առնչությամբ ԵՄ և վերջինիս անդամ երկրների կողմից լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել