Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 05․07․20 (թարմացվող)
21:39 - 05 հուլիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 05․07․20 (թարմացվող)

19։44- Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվն, այսօրվա դրությամբ, 11,448,554 է, մինչ այս պահը մահացել է 534,861 հոգի, ապաքինվել՝ 6,480,776 հոգի։ Վարակվածների թվով առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ն, որտեղ կա, ընդհանուր առմամբ, 2,947,496 վարակակիր, մահացել է 132,374 մարդ, ապաքինվել է 1,260,695 մարդ։ Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ վարակակիր մարդկաց թիվը 1,578,376 է, մինչ այս պահը մահացել է 64,365 հոգի, ապաքինվել՝ 978,615 հոգի։ Բրազիլիային հաջորդում են Հնդկաստանը, Ռուսաստանը, Պերուն։ |worldometers.info|

 

18։12- Ղազախստանի հարավում ծանր վիճակում են հայտնվել Տաջիկստանի և Ուզբեկստանի շուրջ 2 հազար քաղաքացիներ, որոնք կորոնավիրուսի համավարակի սահմանափակումների պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ։ Սահմանը փակ է, անցակետերը չեն գործում։ Սահմանին կուտակված մարդկանց մեծ մասը աշխատում էր Ղազախստանում, բայց համավարակի հետևանքով նրանց աշխատավայրերը փակվել են։ Ղազախստանում Տաջիկստանի և Ուզբեկստանի դեսպանատների ներկայացուցիչները ժամանել են այդ շրջան` փորձելով օգնել քաղաքացիներին։ |azatutyun.am|

 

17:50- Հորդանանում սկսվել են հատուկ էլեկտրոնային թևնոցների փորձարկումները, որոնց միջոցով իշխանությունները մտադիր են վերահսկել մարդկանց կողմից սահմանված 14-օրյա տնային կարանտինի ռեժիմի պահպանումը: [Հորդանանի ազգային համաճարակային կոմիտեի ղեկավար] |tert.am|


14:55- Չինաստանում 1 օրում 15 մարդ վարակվել է կորոնավիրուսով,  7-ի մոտ ախտանշանները բացակայում են: [Չինաստանի առողջապահության պետական   կոմիտե] |shantnews.am|


14:10- Ռուսաստանում անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 6 736 դեպք, առողջացել է 3 871 մարդ, մահացել է՝ 134-ը: Ընդհանուր առմամբ, երկրում առկա է կորոնավիրուսի 681 251 դեպք: Վերականգնված հիվանդների թիվը հասել է 450 750-ի, մահացու ելքերի թիվը՝ 10 161-ի: |shantnews.am|


12:00- Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 դեպք, առողջացել է ևս 3 պացիենտ: Ընդհանուր առմամբ՝ երկրում վարակվել է 951, ապաքինվել` 828 մարդ: Մինչ այս պահն արձանագրվել է 15 մահ: Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 3 մարդ: |aliq.ge|

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 04․07․20 (թարմացվող)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել