Տեղի է ունեցել Լոս Անջելես- Երևան հատուկ չվերթը․ ուղևորներից 240-ը COVID-19 համաճարակի պատճառով Լոս Անջելսում մնացած մեր հայրենակիցներն են
20:34 - 12 հուլիսի, 2020

Տեղի է ունեցել Լոս Անջելես- Երևան հատուկ չվերթը․ ուղևորներից 240-ը COVID-19 համաճարակի պատճառով Լոս Անջելսում մնացած մեր հայրենակիցներն են

Լոս Անջելեսի «Թոմ Բրեդլի» օդանավակայանից Երևան ուղևորվող իսլանդական ազգային ավիափոխադրող Icelandair ավիաընկերության Boeing 767-300ER տիպի օդանավը, վառելիքի վերալիցքավորման նպատակով մեկ կանգառ կատարելով Ռեյկյավիկի օդանավակայանում, քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Զվարթնոց» օդանավակայանը։

Հայտարարության մեջ նշվում է, որ չվերթն իր տեսակով աննախադեպ իրադարձություն է հայկական ավիափոխադրումների պատմության մեջ։ Շուրջ 15 ժամ տևած հատուկ չվերթով Հայաստան տեղափոխվեց 265 ուղևոր, որոնցից 240-ը COVID-19 համաճարակի պատճառով Լոս Անջելսում մնացած մեր հայրենակիցներն էին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել