Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ին խնդրանքով դիմելու մասին լուրերին |armenpress.am|
19:45 - 15 հուլիսի, 2020

Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ին խնդրանքով դիմելու մասին լուրերին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների խնդրով դիմելու մասին լուրերին: Մնացականյանը «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանը հետևողական երկխոսության մեջ է ՀԱՊԿ-ի գործընկերների հետ:

Լրագրողի հարցին. «լուրեր կային, որ Հայաստանը խնդրել է ՀԱՊԿ-ին, որը ղեկավարում է Ռուսաստանը, հադիպել այդ հարցի շուրջ և գործողություններ ձեռնարկել, բայց որի արձագանքը, կարծես թե, ինչ-որ տեղ աղոտ էր, ո՞րն է Հայաստանի վերաբերմունքն այդ պատասխանին», Մնացականյանը նշել է, որ չի համաձայնի այդ գնահատականի հետ:

«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Դա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն է, և մեր գործընկերների հետ մենք ակնհայտորեն բարձրացնում ենք հարցեր, որոնք վերաբերում են ՀԱՊԿ տարածքին, որի մաս է կազմում Հայաստանը: Մենք տեղեկացնում ենք մեր գործընկերներին զարգացումների վերաբերյալ և բարձրացնում ենք հարցեր, որոնք, ինչպես այս դեպքում, անհրաժեշտ ենք համարում հավաքական գործողության ներկայացման համար: Ակնհայտորեն, որպես Կազմակերպություն՝ իր կանոնադրությամբ, մենք մեր ձեռքում ունենք ողջ գործիքակազմը, սակայն մենք գնահատում ենք իրավիճակը, գնահատում ենք իրավիճակով պայմանավորված գործողությունները: Մենք կապի մեջ ենք և հետևողական երկխոսության մեջ ենք ՀԱՊԿ մեր գործընկերների հետ»,- ասել է նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել