Հայաստանում արձանագրվել է COVID-19-ի կրկնավարակման մի քանի դեպք․ Արսեն Թորոսյան

 |armenpress.am|
21:27 - 29 հուլիսի, 2020

Հայաստանում արձանագրվել է COVID-19-ի կրկնավարակման մի քանի դեպք․ Արսեն Թորոսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում արձանագրվել է COVID-19-ի կրկնավարակման մի քանի դեպք։ Պարետատան նիստից հետո ճեպազրույցին այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀ-ում կրկնավարակի դեպքեր արձանագրվել են։

Նախարարն ասաց, որ վերջնական գիտական մակարդակի հետազոտություններ են պետք՝ պարզելու, թե ինչով են դրանք պայմանավորված:

«Ամեն դեպքում դրանք լայնածավալ և մեծամասշտաբ չեն և, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են կոնկրետ անձանց առողջական առանձնահատկություններով, միգուցե բջջային մակարդակի առանձնահատկություններով։ Նման արձանագրումներ եղել են նաև աշխարհի տարբեր երկրներում, որը ևս մեկ առիթ է տալիս մտածելու, որ հիվանդանալ- լավանալը դեռ չի նշանակում, որ չպետք է պահպանել կանոնները, բայց, միևնույն ժամանակ, անհանգստանալու առիթ չէ առ այն, որ բոլոր վարակվածները կարճ ժամանակում նորից վարակվելու են այդ հիվանդությամբ»,- ասաց Թորոսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել