Թուրքիան չի միանա ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողություններին․ ԱԺ պատգամավոր |armenpress.am|
14:15 - 30 հուլիսի, 2020

Թուրքիան չի միանա ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողություններին․ ԱԺ պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթև Հայրապետյանի կարծիքով՝ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը չի միանա Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողություններին:

Այս մասին Հայրապետյանն ասաց հուլիսի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսում:

«Թուրքիան հստակ դրսևորվում է որպես մեզ հակառակորդ երկիր՝ իր քայլերով, գործողություններով, հայտարարություններով: Այդ առումով, բնականաբար, պետք է բոլոր տեսանկյուններից պատրաստված լինել, բայց կարծում եմ, որ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը նման սխալ չի անի, որովհետև Թուրքիայի ակտիվությունն անվտանգային սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների համար»,- ասաց Հայրապետյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել