Հուլիսի 31-ին տեղի է ունեցելԴատավորների հերթական ընդհանուր ժողովը` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի նախագահությամբ: Ժողովն անցկացվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ պարետատան թույլտվությանբ՝ խստորեն պահպանելով պարետի կողմից սահմանած հակահամաճարակային նորմերն ու կանոնները:
Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Երեկ շուրջ 12 ժամ տեւած ժողովի օրակարգում է եղել մի շարք ընտրությունների անցկացումը, մասնավորապես՝ «Դատականօրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի և 77-րդ հոդվածի դրույթների համաձայն, Դատավորների ընդհանուր ժողովը պետք է ընտրեր Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածու, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ, ձևավորեր Էթիկայի և կարգապահական հարցերի, Դատավորների գործունեության գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովները:
Թեկնածուների ամփոփիչ ելույթներից և հարց ու պատասխաններից հետո, դատավորներն իրականացրել են քվեարկություն, որի արդյունքների ամփոփմամբ արձանագրվել է հետևյալը՝
Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածու է ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը՝ 145 ձայնով:
Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը՝ 97 ձայնով:
Ընտրության արդյունքներով Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներ են ընտրվել՝
դատավոր չհանդիսացող անդամներ՝ Սյուզաննա Սողոմոնյանը՝ 4 տարով,
Դավիթ Հակոբյանը՝ 3 տարով,
դատավոր հանդիսացող անդամներ՝
1) Վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյան,
2) Վերաքննիչ դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյան,
3) Առաջին ատյանի դատարանի դատավորներ Արման Հովհանիսյան, Հովիկ Շահնազարյան, Մերի Համբարձումյան, Լիլիթ Կատվալյան:
Դատավորներիգործունեությանգնահատմանհանձնաժողովիանդամներենընտրվել՝
դատավոր չհանդիսացող անդամներ՝ Աշխեն Ղարսլյան, Անահիտ Մանասյան,
դատավոր հանդիսացող անդամներ՝
1)Վճռաբեկ դատարանի դատավոր Մամիկոն Դրմեյան,
2) Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյան,
3) Առաջին ատյանի դատարանի դատավոր Գոռ Թորոսյան:
Ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամներ են ընտրվել դատավոր չհանդիսացող անդամներ՝ ԳաբրիելՊետրոսյան, Հասմիկ Հարությունյան,
դատավոր հանդիսացող անդամներ՝
1) ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Համլետ Ասատրյան,
2)Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Մարգարիտա Հարթենյան և Նորա Կարապետյան,
3)Առաջին ատյանի դատարանի դատավորներ Արթուր Ստեփանյան և Ջոն Հայրապետյան:
Նշենք, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ` Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Վերջին անգամ ժողովը հրավիրվել էր մարտի 13-ին, սակայն համավարակով պայմանավորված հետաձգվել էր։
comment.count (0)