Արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 52 նոր դեպք, ընդհանուր դեպքերի թիվը 39102 է
10:54 - 03 օգոստոսի, 2020

Արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 52 նոր դեպք, ընդհանուր դեպքերի թիվը 39102 է

Օգոստոսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39102 դեպք, որոնցից 29861-ն` առողջացած, 762-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8251 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 167095 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 52 նոր դեպք և 111 առողջացած։  Նոր թեստերի քանակը 394 է, արձանագրվել է մահվան 8 նոր դեպք։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 75 (կին), 72 (կին), 58 (կին), 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 90 (տղամարդ) և 57 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել