Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք
11:33 - 03 օգոստոսի, 2020

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Վարակակիրները Ստեփանակերտի հաստատված օջախների կոնտակտավորներ են: Նրանցից 3-ն ապրում են Ասկերանի շրջանի Խնապատ համայնքում, 1-ն էլ՝ Ստեփանակերտում: Կորոնավիրուսով հիվանդ 12 քաղաքացի ապաքինվել է:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 243 մարդու մոտ, որից 179-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 63, ընդհանուր մեկուսացված է 112 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 151 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 6 095 փորձանմուշի հետազոտություն:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել