Ամուլսարը մեր  հեղափոխության խորհրդանիշն է և հավատն առ այն, որ մեր հայրենիքն արժանի է լույս ապագայի. Նարինե Աբգարյան
10:18 - 04 օգոստոսի, 2020

Ամուլսարը մեր հեղափոխության խորհրդանիշն է և հավատն առ այն, որ մեր հայրենիքն արժանի է լույս ապագայի. Նարինե Աբգարյան

Հայ գրող, բլոգեր Նարինե Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Պարո՛ն վարչապետ, հարգելի Նիկոլ Փաշինյան։

Դիմում եմ որպես ձեզ սատարող մարդ եւ Հայաստանի քաղաքացի՝ խիստ անհանգստացած Ամուլսարի շուրջ ծավալվող իրավիճակով։
Ամուլսարը սոսկ սար չէ, այն մեր հեղափոխության խորհրդանիշն է և հավատն առ այն, որ մեր հայրենիքն արժանի է լույս ապագայի։

Հարգելի՛ պարոն վարչապետ, մենք հեռու ենք և հնարավորություն չունենք շրջափակել ու պատսպարել մեզնով Ամուլսարը։ Մենք հեռու ենք, ներքին թշնամին՝ մոտիկ։
Ամուլսարը դու՛ք եք, պարո՛ն վարչապետ։

Մի՛ թույլատրեք, որ անցյալի մղձավանջը վերադառնա։
Սար մնացե՛ք, պարոն վարչապետ, Ամուլսար մնացե՛ք։
Ուժ և խոհեմություն ձեզ և մեզ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել