Հանրակրթության չափորոշիչն ունի կարևոր և առանցքային նշանակություն. Փաշինյան |pastinfo.am|
12:48 - 06 օգոստոսի, 2020

Հանրակրթության չափորոշիչն ունի կարևոր և առանցքային նշանակություն. Փաշինյան |pastinfo.am|

pastinfo.am: Երեկ քննարկել ենք Հանրակրթության պետական չափորոշիչը, որն արդեն շրջանառության մեջ է, այսինքն վարչապետի աշխատակազմում է և առաջիկայում մենք պետք է կառավարության նիստով ընդունենք։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն նախագիծը, որը շրջանառության է դրված, արտահայտում է մեր ռազմավարական պատկերացումները հանրակրթությունում անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ և այս ընթացքում կլավարկվի, քանի որ կանցնի ընթացակարգերով, կարծիքների հավաքագրումով և այդ ռազմավարական պատկերացումը պետք է արձանագրենք։ Ինձ մոտ քննարկումներ կունենանք նաև առարկայական չափորոշիչների վերաբերյալ։

Արդեն իսկ պատրաստ ենք առաջին փուլով մեր ռազմավարական պատկերացումներն ամբողջությամբ լայնորեն կիսել հանրության հետ և ի ցույց դնել, որ այդ ռազմավարական պատկերացումները բխում են ՀՀ պետական, ազգային շահերից, ՀՀ քաղաքացիների և յուրաքանչյուր անհատի շահերից։

Սա ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռազմավարություն է և որևէ բան մեզ չի շեղելու ուժեղ պետություն և Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությամբ սահմանված հայոց պետականության հավիտենության հայեցակարգը հենց այսօրվանից կյանքի կոչելու և հանրակրթության չափորոշիչն այս իմաստով ունի կարևոր և առանցքային նշանակություն»,-ասաց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել