Այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինկսում բերման են ենթարկվել ռուսական «Дождь» հեռուստաընկերության լրագրողներ Վլադիմիր Ռոմենսկին ու Վասիլի Պոլոնսկին, ինչպես նաև հեռուստաալիքի օպերատոր Նիկոլայ Անտիպովը: Այս մասին հայտնում է interfax.ru-ն։

Հիշեցնենք, որ Բելառուսում այսօր նախագահական ընտրություններ են: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան հայտարարել է, որ  ընտրություններում մասնակցությունը գերազանցել է 54%-ը, և դրանք կարելի է կայացած համարել։