Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել, մինչ այս պահը հիվանդությունն ընդհանուր հաստատվել է 251 մարդու մոտ
11:08 - 12 օգոստոսի, 2020

Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել, մինչ այս պահը հիվանդությունն ընդհանուր հաստատվել է 251 մարդու մոտ

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 231-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 19, ընդհանուր մեկուսացված է 42 քաղաքացի:

Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 164 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 7 418 փորձանմուշի հետազոտություն:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել