Կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի պատվաստանյութը կսկսեն թողարկել առաջիկա երկու շաբաթում |armenpress.am|
16:33 - 12 օգոստոսի, 2020

Կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի պատվաստանյութը կսկսեն թողարկել առաջիկա երկու շաբաթում |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի պատվաստանյութի առաջին խմբաքանակը կթողարկվի երկու շաբաթվա ընթացքում. դրանք առաջինը կստանան ռիսկի խմբի մարդիկ: Այդ մասին օգոստոսի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

«Այսօր անցկացվում Է որակի հսկողություն: Երկու շաբաթվա ընթացքում կթողարկվեն դեղորայքային պատրաստուկների առաջին փաթեթավորումները, որոնք կստացվեն ռիսկի խմբի բժիշկների (պատվաստումների) համար»,-ասել Է նախարարը:

Այն պնդումները, թե կորոնավիրուսի դեմ Ռուսաստանում գրանցված պատվաստանյութն անվտանգ չԷ, Մուրաշկոն չհիմնավորված Է համարել:

«Արտասահմանցի գործընկերները, հավանաբար, զգալով ռուսական պատրաստուկի որոշակի մրցակցային առավելությունները, փորձում են ինչ-որ կարծիքներ հայտնել, որոնք, մեր հայեցողությամբ, բացարձակ չհիմնավորված են: Իսկապես, բազմաթիվ երկրներ ուսումնասիրությունների համար կիրառել են այս կամ այն արագացված ռեժիմները, բայց ռուսաստանյան պատվաստանյութն արդեն ունեցել Է որոշակի կլինիկական տվյալներ»,-ասել Է նախարարը:

Նրա խոսքով, այն հարթակը, որի վրա բազավորվել Է պատվաստանյութի մշակումը, բաղկացած Է պատրաստուկներից, որոնց մի մասը գտնվում Է կլինիկական հետազոտություններում, իսկ մի մասն արդեն դրանք անցել եւ գրանցում Է ստացել:

Օգոստոսի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ աշխարհում առաջին գրանցման մասին: Պատրաստուկն արտադրվելու Է Գամալեյայի անվան կենտրոնի եւ Զելենոգորոդի «Բիննոֆարմ» ընկերության կողմից:

Պատվաստանյութի մշակումն ու արտադրությունը ֆինանսավորում Է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը: Առողջապահության նախարարությունում հայտարարում են, որ պատվաստանյութն անվտանգ Է: Պուտինը հայտարարել Է, որ այդ պատվաստանյութն հաջողությամբ ստացել Է իր դուստրերից մեկը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել