ՀՀ-ում դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատումը կարող է լինել շարունակական. ԱՆ նախարար

 |armenpress.am|
20:17 - 20 օգոստոսի, 2020

ՀՀ-ում դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատումը կարող է լինել շարունակական. ԱՆ նախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն հույս է  հայտնում շարունակական դարձնել պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի դրական փոփոխությունը: Այս մասին Բադասյանն ասաց «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսուքյան ասուլիս»-ի ժամանակ:

«Կարծում եմ՝ այս պրոցեսը կարող է լինել շարունակական»,- նշեց Բադասյանը:

Անդրադառնալով ցմահ դատապարտյալների հետ կապված հարցին՝ նախարարը հայտնեց, որ այդ մասով բավական մեծ հաջողություններ են գրանցվել:

«Նրանցից 2-ն իրենց պատիժը կրում են բաց ռեժիմում, ինչը հնարավորություն է տալիս նրանց կիսաազատության կարգավիճակ ունենալ: Այսինքն՝ այս 2 դեպքը բացառիկ է Հայաստանի պատմության համար»,- ասաց Ռուստամ Բադասյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել