Թոռներին դաժան ծեծի ենթարկելու մեղադրանքով կալանավորված պապը ծայրահեղ ծանր վիճակում է․ մկնդեղ է օգտագործել |armtimes.com|
14:21 - 01 սեպտեմբերի, 2020

Թոռներին դաժան ծեծի ենթարկելու մեղադրանքով կալանավորված պապը ծայրահեղ ծանր վիճակում է․ մկնդեղ է օգտագործել |armtimes.com|

armtimes.com: Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում թոռներին դաժանաբար ծեծելու մեղադրանքով կալանավորված 57-ամյա տղամարդը հիվանդանոցում է: Պարզվում է՝ նա նույնպես մկնդեղ է օգտագործել եւ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: 

Նշված համայնքի մեկ ընտանիքից օրեր առաջ հիվանդանոց էր տեղափոխվել յոթ երեխա, նրանք թունավորված էին մկնդեղով, մարմինների վրա դաժան ծեծի հետքեր էին։ Հիվանդանոցում վեցամյա տղան, այդպես էլ գիտակցության չգալով, մահացավ։

Թոռներին ծեծելու մեղադրանքով կալանավորվել էր նրանց 57-ամյա պապը։

Բուժկենտրոնի թունաբաններից բժիշկ Գաբրիելյանը նշեց, որ կալանավայրից օգոստոսի 30-ին իրենց մոտ տեղափոխված հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, կյանքին վտանգ է սպառնում։ Այն հարցին, թե ինչպե՞ս է նա մեկնաբանում իր արարքը, ինչո՞ւ է մկնդեղ ընդունել, բժիշկը պատասխանեց, որ հիվանդը թեպետ գիտակցությունը չի կորցրել, սակայն իրենց հարցերին չի պատասխանում։

Կարո՞ղ էր մկնդեղ ընդունելը լինել պատահականություն․ այս հարցին ի պատասխան՝ բժիշկ Գաբրիելյանն ասաց․ «Նույն ընտանիքն է, նույն ժամանակահատվածում խմել են մկնդեղը, կարո՞ղ էր դա պատահականություն լինել․․․ ես չեմ կարող ասել, նման հարցերին ուղղակի չենք կարող պատասխանել»։

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել