Տեսանյութերում և՛ դուք, և՛ ես տեսել ենք, որ կանոնները չեն պահպանվել. Մանե Գևորգյանը Դիլիջանի աղմկահարույց համերգի մասին

 |factor.am|
21:45 - 14 սեպտեմբերի, 2020

Տեսանյութերում և՛ դուք, և՛ ես տեսել ենք, որ կանոնները չեն պահպանվել. Մանե Գևորգյանը Դիլիջանի աղմկահարույց համերգի մասին |factor.am|

factor.am: Դիլիջանում տեղի ունեցած բազմամարդ համերգի մասին ՀՀ ոստիկանության տարածած հայտարարության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար Factor.am-ը զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ:

Հարցին, արդյոք տնտեսական գործունեության տեսակ լինելու հանգամանքը թույլ է տալի՞ս շրջանցել հակահամաճարակային կանոնների պահպանումը, Մանե Գևորգյանը նշեց՝ միանշանակ ոչ:

«Ոստիկանությանը ես դիմել էի՝ այդ համերգի մասին պարզաբանումներ ստանալու համար: Ըստ նրանց փոխանցած տեղեկության՝ կազմակերպիչները նախապես բոլորին ջերմաչափել են, տրամադրել դիմակներ և զգուշացրել հակահամաճարակային կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին: Համերգի ընթացքում ևս մի քանի անգամ բեմից ներկաներին հորդորել են պահպանել կանոնները, պատշաճ կրել դիմակները: Սակայն տեսանյութերում և դուք, և ես տեսել ենք, որ կանոնները չեն պահպանվել: Ես ևս մեկ անգամ հարցում եմ ուղարկել Ոստիկանություն՝ ճշտելու, թե կոնկրետ ինչ կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկել: Նաև զգուշացում են ստացել, որ ցուցաբերեն առավելագույն խստություն, որպեսզի այդ համերգը չդառնա նախադեպային ու նման բան այլևս չկրկնվի»: 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել