ՀՀ վարչապետի որոշմամբ Մանե Գևորգյանն ազատվել է վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մանե Գևորգյանին ազատել վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։
«Սիրելի ընկերներ, դիմումիս համաձայն՝ ազատվել եմ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից։ Շնորհակալ եմ վարչապետին, կառավարության աշխատակազմին համատեղ աշխատանքի համար։ Վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները կատարելու ընթացքը լի էր Հայաստանին բաժին հասած դժվարություններով, չնայած ամենին՝ փորձել եմ հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնք դրվել էին 2018-ի հեղափոխության հիմքում։ Ներողություն եմ հայցում բոլոր նրանցից, որոնց հույսերը չեմ արդարացրել այս պաշտոնում։ Շնորհակալ եմ նաեւ լրագրողներին՝ արդյունավետ համագործակցության համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մանե Գևորգյանը։
Նշենք, որ Գևորգյանն այս պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի մարտին: Մինչ այս նա եղել է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն (ICARE)` հետազոտող, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի օգնականը, «Սիվիլիթաս» հիմնադրամի գլխավոր պրոդյուսեր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջազգային լրատվամիջոցների հետ կապերի համակարգող:
comment.count (0)