tert.am: Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի ներկայացուցիչները հայտնել են, որ ՌԴ-ն պատրաստվում է ևս 4 երկրի հետ վերսկսել ավիահաղորդակցությունը, գրում է eadaily.com կայքը։ 

«Հանդիպման արդյունքների հիման վրա փոխադարձ հիմքով սեպտեմբերի 21-ից Ղազախստանի (Նուր-Սուլթան), Ղրղզստանի (Բիշքեկ) և Բելառուսի (Մինսկ), իսկ սեպտեմբերի 27-ից` Հարավային Կորեայի հետ (Սեուլ) միջազգային ավիահաղորդակցությունը վերսկսելու մասին որոշում է կայացվել»,- ասվում է հաղորդագրությունում:

Դեպի այս երկրներ չվերթներն իրականացվելու են շաբաթական մեկ անգամ։