«Կուսակցությունների մասին» օրենքն այս շաբաթ արդեն շրջանառության մեջ կդրվի. Համազասպ Դանիելյան |pastinfo.am|
15:43 - 22 սեպտեմբերի, 2020

«Կուսակցությունների մասին» օրենքն այս շաբաթ արդեն շրջանառության մեջ կդրվի. Համազասպ Դանիելյան |pastinfo.am|

pastinfo.am: Մենք այժմ քննարկում ենք ընտրական համակարգի բոլոր այն բաղադրիչները, որոնք ուղղակիորեն կախված չեն սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքի հետ։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ անդրադառնալով «Ընտրական օրենսգրքի» հետ կապված փոփոխություններին։ 

«Եթե շրջանակն ընդհանուր ընդգծեց, խոսքը գնում է քարոզարշավի, ընտրողների ցուցակների, հանձնաժողովների, ԱԺ ընտրակարգի մասին»,-ասաց պատգամավորը։

Հարցին՝ որքանով է ընդունելի ընտրողի տարիքի շեմն իջեցնելու հետ կապված առաջարկությունը, Համազասպ Դանիելյանն ասաց, որ դա սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի լիազորությունների շրջանակում է, հետևաբար այդ հարցին չեն անդրադառնում։

Ինչ վերաբերում է «Կուսակցությունների մասին» օրենքին, Համազասպ Դանիելյանն ասաց, որ այս շաբաթ արդեն շրջանառության մեջ կդրվի. «Բազմիցս քննարկվել է։ Հայեցակարգային մակարդակով են քննարկումներ արել, այժմ արդեն փաթեթը, որը 6 օրենքներից է բաղկացած, միայն կուսակցությունների մասին օրենքը չէ, կդրվի շրջանառության, անպայման կկազմակերպենք հանրային լսումներ և աշնանային նստաշրջանի ընթացքում այս կարևորագույն փոփոխությունը տեղի կունենա»,-ասաց պատգամավորը։

Հարցին՝ արտախորհրդարանական ուժերը որքանո՞վ ակտիվ մասնակցություն ունեն, պատգամավորն ասաց. «Չի եղել որևէ քաղաքական միավոր, անգամ քաղաքացի, որը ցանկություն է հայտնել այս կամ այն կերպ իր տեսակետը հայտնել և այդ հնարավորությունը չի եղել։ «Ընտրական օրենսգրքի» մասով, ինչպես եղել է «Կուսակցությունների մասին» օրենքի մասով դա վերջին հնարավորությունը չէ տեսակետները արտահայտելու, որովհետև մենք աշնանային նստաշրջանի ընթացքում առնվազն առաջիկա երկու ամիսներին շարունակաբար քննարկելու ենք ընտրական օրենսգրքի հետ կապված հարցեր։

Երբևէ այսպիսի փաստաթղթերը՝ «Կուսակցությունների մասին» օրենք, «Ընտրական օրենսգիրք» այսքան շատ, այսքան մանրամասն և այսքան ներառական ձևով չի քննարկվել։ Եթե կան կուսակցություններ, որոնք այս կամ այն նկատառումներից ելնելով ցանկություն չունեն իրենց դիրքորոշումները հայտնել, չենք կարող դա ապահովել։ Մենք կարող ենք ապահովել պայմաններ, որպեսզի այդ հնարավորությունն ունենան։ Կօգտագործեն այդ հնարավորությունը, թե ոչ, արդեն իրենց որոշելիքն է»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ կան ուժեր, որոնք այդ հնարավորությունից չեն օգտվում՝ հաշվի առնելով այն պարզ հանգամանքը, որ շատ ասելիք չունեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել