Պատվիրել ենք Ստեփանակերտի գլխավոր հատակագիծը․ Ացախի նախագահ
10:39 - 26 սեպտեմբերի, 2020

Պատվիրել ենք Ստեփանակերտի գլխավոր հատակագիծը․ Ացախի նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնաով մայրաքաղաքի տոնին, ինչպես նաև տեղեկացրել, որ պատվիրել են Ստեփանակերտի գլխավոր հատակագիծը։

«Տո՛նդ շնորհավոր, մե ՜ր Ստեփանակերտ,

Սիրելի ՛ համաքաղաքացիներ,

Այս անգամ մայրաքաղաքի տոնն արժևորում ենք արդի պահանջներին համապատասխան պատանեկան մարզաառողջարանային պարապմունքների և ժամանցի կենտրոնի կառուցման մասին հայտարարությամբ:

Ստեփանակերտին ուրույն ճարտարապետական դիմագիծ տալու նպատակով շաբաթներ առաջ պատվիրել ենք մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը: Մեկնարկել և ընթացքի մեջ են այնպիսի շինարարական ծրագրեր, ինչպիսիք են բազմաբնակարան շենքերի տանիքների կապիտալ վերանորոգումը, քաղաքի փողոցների հիմնովին բարեկարգումը, նոր բնակելի թաղամասերի կառուցումը... Ցանկը կարելի է անվերջ շարունակել: Եվ այս ամենն արվում է բազում արհավիրքներ հերոսաբար հաղթահարած քաղաքի և նրա արարող բնակչի առօրյան էլ ավելի լավը դարձնելու մղումով:

Յուրաքանչյուր ստեփանակերտցու պարտքն իր չափով մեր մայրաքաղաքին նոր ժամանակի շունչ հաղորդելն է:

Տո՛նդ շնորհավոր, մե ՜ր Ստեփանակերտ»,- գրել է ԱՀ նախագահը: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել