ՀՀ -ն վերահաստատում է` ԼՂ հակամարտության կարգավորման միակ ելքը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափն է

 |armenpress.am|
23:00 - 01 հոկտեմբերի, 2020

ՀՀ -ն վերահաստատում է` ԼՂ հակամարտության կարգավորման միակ ելքը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափն է |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն է: Այս մասին հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Մեզ համար հակամարտության կարգավորման ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափն է: Այս պահի դրությամբ` առաջնահերթությունը կրակի դադարեցման ուղղությամբ քայլերի ձեռնարկումն է ու կրակի դադարեցումը»,- ասաց Նաղդալյանը:

ԱԳՆ մամուլի խոսնակը նշեց, որ այս անգամ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան առանձնանում է նրանով, որ Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորում է քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, դրանով պատճառելով մարդկային և նյութական կորուստներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել