Իսպանիան Ֆրանսիային միացնող մայրուղին փակ է. տեղի հայերը բողոքի ակցիա են անցկացնում |armenpress.am|
16:14 - 24 հոկտեմբերի, 2020

Իսպանիան Ֆրանսիային միացնող մայրուղին փակ է. տեղի հայերը բողոքի ակցիա են անցկացնում |armenpress.am|

armenpress.am: Իսպանիան Ֆրանսիային միացնող մայրուղին փակ է, տեղի հայերը բողոքի ակցիա են անցկացնում՝ բարձրաձայնելով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին՝ ընդգծելով Թուրքիայի աջակցությունը:

Հայկական եռագույնով ու պաստառներով բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ Իսպանիան չլռի, ճանաչի Արցախի անկախությունը: «Արթնացիր Իսպանիա», «Էրդողանը ահաբեկիչ է», «Դադարեցրեք պատերազմը», «Հաղթելու ենք». այս և այլ վանկարկումներով ակցիայի մասնակիցները կոչ են անում Իսպանիայի իշխանություններին անտարբեր չլինել:

 

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ դա ինքնաբուխ հավաք է, նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է իր ներդրումն ունենալ տեղի հասարակությանն իրազեկելու, իշխանություններին բողոքի ձայնը հասցնելու գործում: Մասնակիցները պահանջում են, որ տեղի լրատվամիջոցները գան և ուղիղ եթերում լայնորեն լուսաբանեն ակցիան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել