Ջալալ Հարությունյանին շնորհվել  է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում
09:20 - 28 հոկտեմբերի, 2020

Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

ԱՀ նախագահի հրամանով Ջալալ Հարությունյանին շնորհվել է  «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

 

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Այսօր որոշում եմ կայացրել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

Սա առաջին հերթին մեր բանակի հերոսական պայքարի գնահատականն է. այն պայքարի, որ, պատերազմի առաջին իսկ օրից սկսած, մղում են թե՛ հրամկազմը, թե՛ բոլոր ստորաբաժանումները` ցուցաբերելով աշխարհի ամենաբարձր պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը: Ջալալ Հարությունյանը մեր հերոսն է, և նրա օրինակով մենք պետք է սերունդներ դաստիարակենք:

Շնորհակալություն, պարոն գեներալ:

Պատի՛վ ունեմ»,- գրել է Արայիկ Հարությունյանը


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել