Կոչ ենք անում ձեռնպահ մնալ պատգամավորներին  մնալ ողջախոհության սահմաններում և դրսևորել իրավաչափ վարքագիծ․ Գլխավորի դատախազի խորհրդականը պատասխանել է Նաիրա Զոհրաբյանին
21:14 - 12 նոյեմբերի, 2020

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ պատգամավորներին մնալ ողջախոհության սահմաններում և դրսևորել իրավաչափ վարքագիծ․ Գլխավորի դատախազի խորհրդականը պատասխանել է Նաիրա Զոհրաբյանին

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ամեն ինչ իր գնահատականն, իհարկե, կստանա:

Բայց զուտ բարոյական և հոգեբանական տեսանկյունից նման ծանրագույն հարված ստանալու պայմաններում, դեռ, ինչպես ասում են, «թանաքը չչորացած» փոխադարձ դավաճանաՈՐՍությունը նշանակում է, որ դեռ մեր մարտիկների դիրքերում գտնվելու պայմաններում, դեռ մեր զոհված, լույս տղերքի աճյունները պատվով մայր հողին չհանձնած, կոլեկտիվ գիտակցության առումով ներքուստ հաշտվել ենք կորստի փաստի հետ և միմյանց մեջ մեղավորներ փնտրելով ոչ միայն ինքնարդարանում ենք, այլ նաև մեզ զրկում կորցրածը ետ բերելուն տրամադրվելու մոտիվացումից:

Որովհետև միայն այդպիսի տրամադրվածությունը կարող է օրինաչափ դարձնել մեր ներքին միասնականության այս հերթական փլուզումը, որ ունեցել ենք պատմության ընթացքում բազմիցս ու որը, ցավոք, վերածել ենք ազգային բնավորության:

Մինչդեռ կորստի ցավը պետք է հենց սկզբից, ինքնաբերաբար և ինքնապաշտպանության բնազդով վերածվեր առկա իրավիճակի հետ չհամակերպվելու, հայրենիքի կորսվող մասը ետ բերելու և դրանով ամբողջական հայրենիքը փրկելու հզոր ու անկասելի էներգիայի, դրական իմաստով չարացներ մեզ ու մղեր համազգային ամբողջ ներուժը, մտավոր ու ֆիզիկական կարողությունները կենտրոնացնելու սառնասրտորեն և համառորեն այդ նպատակն իրագործելուն:

Իսկ դրա առաջին նախապայմանը, միջուկը հենց այդ ԳԱՂԱՓԱՐԻ շուրջ ազգային միասնականությունն է, բոլոր հնարավոր բաժանարարների և այդ բաժանարարների պատճառ դարձող ազգային ախտերի մերժումը:

Հենց հիմա, սակայն, այդ էներգիան ամբողջ ոգով պարպում ենք պառակտման վրա՝ գիտակցելով հանդերձ այս ամենում յուրաքանչյուրիս մեղավորությունը, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների բազմաշերտությունը:

Ցավալի է, բայց փաստ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել