Ֆրանսիայի Սենատում Արցախի ճանաչման բանաձևի քննարկումները կսկսվեն նոյեմբերի 25-ի երեկոյան

 |armenpress.am|
19:52 - 24 նոյեմբերի, 2020

Ֆրանսիայի Սենատում Արցախի ճանաչման բանաձևի քննարկումները կսկսվեն նոյեմբերի 25-ի երեկոյան |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին կքննարկի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևը: Ինչպես փոխանցում  է Սենատի պաշտոնական կայքը, քննարկումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 19:30-ից:

Բանաձևը ներկայացվել են սենատորներ Բրունո Ռետայուն, Պատրիկ Կանները, Էրվե Մարսեյը, Էլիան Ասսասսին և Գիյոմ Գոնտարը։ 

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի նախագիծը քննարկելու սենատորների պատրաստակամության մասին հաղորդել է ֆրանսիացի քաղաքագետ Բրունո Ռետայոն՝ ֆրանսիական խորհրդարանի վերին պալատում «Հանրապետականներ» խմբակցության ղեկավարը: «Նոյեմբերի 25-ին Սենատը կքննարկի բանաձեւի նախագիծը, որը Ֆրանսիային առաջարկում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Միայն նման անկախությունը կարող է երկար ժամանակով պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու ազատությունը, ովքեր բախվել են Թուրքիայի իսլամական էքսպանսիոնիզմին»,- գրել է նա «Թվիթեր»-ի իր էջում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել