Արվեստագետների նախաձեռնած միաբանության երթը կշարունակվի վաղը Շառլ Ազնավուրի հրապարակից
21:50 - 29 նոյեմբերի, 2020

Արվեստագետների նախաձեռնած միաբանության երթը կշարունակվի վաղը Շառլ Ազնավուրի հրապարակից

Նոյեմբերի 30-ին ժամը 13:00-ին Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակից մեկնարկում է միաբանության երթ, որի նպատակն է աջակցել մեր զինվորների և զինծառայողների հարազատներին և մեր ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին, այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է դերասան Հրանտ Թոխատյանը:

«1. Երթի մասնակիցների հավաքը 12:45-ին Շառլ Ազնավուրի հրապարակում

2. 13:00 երթի մեկնարկը

3. Երթուղի` Շառլ Ազնավուրի հրապարակ (կինո Մոսկվա) - Ֆրանսիայի դեսպանատուն»,– գրել է նա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել