Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հրապարակումներին
13:46 - 30 նոյեմբերի, 2020

Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հրապարակումներին

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակմանը, որում վերջինս ներկայացրել է մանրամասներ, թե ինչու Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն մեկնել ՌԴ պատերազմի օրերին։

«Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումները մեկնաբանելու` լրագրողների հարցումներին ի պատասխան, հայտնում եմ.

Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»,- գրել է Մուսինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել