Մարդիկ ուզում են իմանալ իրենց երեխան կենդանի՞ է, թե ոչ, մարդկանց մոտ ահավոր վիճակ է․ Աշոտ Ղազարյանը՝ անհետ կորածների և գերիների խնդրի մասին |tert.am|
13:55 - 30 նոյեմբերի, 2020

Մարդիկ ուզում են իմանալ իրենց երեխան կենդանի՞ է, թե ոչ, մարդկանց մոտ ահավոր վիճակ է․ Աշոտ Ղազարյանը՝ անհետ կորածների և գերիների խնդրի մասին |tert.am|

tert.am: Իմ տղան մեկ-երկու ժամ ուշանում է, տնից արդեն անհանգստանում ենք, այս մարդիկ ամսից ավելի է՝ սպասում են իրենց երեխաներից որևէ լուր լսեն, դաժան է, շատ դժվար է, դա է ինձ այստեղ բերել՝ դիմել միջազգային կառույցներին, որ գոնե նրանք մի բանով կարողանան օգնել: Այս մասին Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Աշոտ Ղազարյանը:

«Ախր ամեն օր անարդարություն է, այս մարդիկ ասում են՝ գոնե իմանանք մեր երեխան կենդանի՞ է, թե՝ ոչ, մարդկանց մոտ ահավոր վիճակ է, հետները զրուցել եմ: Ես էլ չեմ կարողանում քնել, դաժան բան է այն մարդու համար, ով այս հողին ու ջրին կպած է, ով այստեղ է ծնվել, մեծացել, դժվար է այս ամենը, դաժան է»,- ասաց նա:

Հարցին՝ հույս չկա՞, որ իշխանությունները հարցը կլուծեն, նա պատասխանեց. «Ինչ, որ անում ենք, քաղաքական չէ, անհետ կորած երեխեքի համար է, ինչ ասեմ՝ իշխանությունը շատ բան պետք է անի, բայց այդ մարդիկ լռում են: Ես քաղաքականություն կյանքում չեմ սիրել, չեմ հասկանում, սրան մասնակցում եմ, որ գոնե մի բան կարողանանք անել»,- նշեց Աշոտ Ղազարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել