Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին
20:53 - 30 նոյեմբերի, 2020

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Նոյեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
 
Դեսպան Թրեյսին շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:
 
ԱՄՆ դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների դադարից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Որպես առաջնահերթություն, առանձնացվել է գերիների վերադարձման, անհայտ կորածներին հայտնաբերման և զոհվածների դիերի փոխանակման հարցը, նշված ուղղություններով ԿԽՄԿ, ՌԴ ՊՆ և Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի
հրամանատարության հետ իրականացվող ինտենսիվ աշխատանքները:
 
Պաշտպանության նախարարը տեղեկացրել է նաև, որ կատարվում է ռազմական գործողությունների վերլուծություն և բացթողումների գնահատում, ինչը կարող է հանգեցնել ինչպես կառուցվածքային, որոշումների կայացման ընթացակարգերի, մարտավարության, այնպես էլ օրենսդրական փոփոխությունների:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության բնագավաոռւմ հայ-ամերիկյան
համագործակցությանը նոր ընթացք հաղորդելու հնարավորությունները: Կողմերը համաձայնել են, որ լրացուցիչ քննարկումների արդյունքում կնախաձեռնվեն համագործակցության նոր՝ կողմերի առաջնահերթ շահերից և հետաքրքրություններից բխող ոլորտներ և ուղղություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել