Մեծ Բրիտանիան աշխարհում առաջինն է հավանություն տվել կորոնավիրուսի Pfizer/BioNTech պատվաստանյութին |hetq.am|
11:43 - 03 դեկտեմբերի, 2020

Մեծ Բրիտանիան աշխարհում առաջինն է հավանություն տվել կորոնավիրուսի Pfizer/BioNTech պատվաստանյութին |hetq.am|

hetq.am: Մեծ Բրիտանիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը լայնամասշտաբ օգտագործման համար հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech պատվաստանյութին։ Այդ մասին գրում է BBC-ն։ Պատվաստումները կսկսվեն արդեն հաջորդ շաբաթվանից։ Առաջինը պատվաստանյութը կստանան տարեցները և փակ հաստատությունների շահառուները։

Մեծ Բրիտանիան 20 միլիոն մարդու համար պատվիրել է առաջին 40 միլիոն դոզան։ Համաձայն բրիտանական MHRA կարգավորիչի՝ Pfizer/BioNTech պատվաստանյութը ցույց է տվել մինչև 95 % արդյունավետություն։ Այն ռեկորդակիր պատվաստանյութ է, քանի որ գաղափարից մինչև զանգվածային կիրառություն անցել է ընդամենը 10 ամիս։ Մինչ օրս այդ գործընթացը յուրաքանչյուր այլ դեղամիջոցի համար կազմել է միջինում 10 տարի։

Pfizer/BioNTech պատվաստանյութը դեղագործական երկու համանուն ընկերությունների՝ ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների համատեղ արտադրանքն է։ Այն դասվում է mRNA նոր տիպի պատվաստանյութերի կատեգորիային և իր մեջ պարունակում է համաշխարհային համավարակի պատճառ դարձած վիրուսի գենետիկ կոդի մասնիկ։ 

Կլինիկական փորձարկումների ընթացքում պարզվել է, որ այն հավասարապես լավ է ազդում տարբեր տարիքի և էթնիկ ծագման մարդկանց վրա: Փորձարկումներին մասնակցել է տարբեր երկրներից 41 հազար մարդ։ Նրանցից 41 %-ը եղել են 56-85 տարեկան տարիքային խմբի ներկայացուցիչներ։ Յուրաքանչյուրին արվել է երկու ներարկում՝ երեք շաբաթ ընդմիջումով։ Կամավորներից և ոչ մեկի մոտ պատվաստանյութը կողմնակի լուրջ ազդեցություններ չի առաջացրել, սակայն 2 %-ի մոտ նկատվել է գլխացավ և հոգնածություն։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել