«Տեղի գյուղացիները կորա՞ծ են, որ իրենք էլ գան ու ներխուժեն». ինչ է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանի Տեղ գյուղի հատվածում |factor.am|
14:58 - 03 դեկտեմբերի, 2020

«Տեղի գյուղացիները կորա՞ծ են, որ իրենք էլ գան ու ներխուժեն». ինչ է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանի Տեղ գյուղի հատվածում |factor.am|

factor.am: Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Ըստ հրապարակումների՝ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քարտեզագրմամբ անմիջապես սահմանակից է Ադրբեջանին, հակառակորդի զինվորների առաջխաղացում է նկատվել: Վերջինները փորձել են ընդլայնել սահմանը՝ ներխուժելով հայկական տարածք։

Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ փոխանցեց հետևյալը. «Առաջ գալը ո՞րն է, Տեղ համայնքը անտեր-անտիրական չէ, որ իրենք առաջ գան: Մեր տղաները մեր պոստերում կանգնած են եղել, իրենք էլ եկել են: Մենք սահմանագծին ենք եղել, իրենք եկել են, իբր, իրենք էլ իրավունք ունեն այդ հատվածում կանգնելու: Մեր հրամատարը մոտեցել է, իրենց հրամանատարների հետ խոսել են:

Ոչ մի միջադեպ էլ չի եղել, հանգիստ պայմաններում քննարկել են: Մեր հրամանատարը Արավուս գյուղի վարչական ղեկավարն է, իրենց լեզվին շատ լավ տիրապետում է, խոսացել են, իրենք էլ թողել գնացել են: Այդ բարձրունքը, որտեղ կանգնած ենք, ռազմավարական նշանակություն ունի»:

Շարունակությունը՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել