Փաստաբանների ներկայացուցիչները հանդիպում են գլխավոր դատախազի հետ |news.am|
15:04 - 22 դեկտեմբերի, 2020

Փաստաբանների ներկայացուցիչները հանդիպում են գլխավոր դատախազի հետ |news.am|

news.am: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջից միացած եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահանջ ներկայացնող շուրջ 700 փաստաբանների ներկայացուցիչներն այս պահին հանդիպում են գլխավոր դատախազի հետ։

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հանրապետության հրապարակում ընդդիմության հանրահավաքին հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ այսօր փաստաբանների պալատի դիմաց հավաքվել էին մի քանի հարյուր փաստաբաններ, որոնք երթով շարժվեցին դեպի Ազգային ժողով, այնուհետեւ՝ գլխավոր դատախազություն։

Փաստաբանները հետեւյալ փաստաթղթերը ներկայացրին․

ա) ԱԺ նախագահին՝ ռազմական դրությունը վերացնելու եւ վարչապետին անվստահություն հայտնելու պահանջը

բ) փաստաբան հանդիսացող պատգամավորներին՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հորդորը

գ) ՀՀ գլխավոր դատախազին՝ հանցագործության մասին հաղորդումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել