Վրաստանում 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. այն զգացվել է նաև Հայաստանում
10:23 - 06 հունվարի, 2021

Վրաստանում 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. այն զգացվել է նաև Հայաստանում

Հունվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 02:26-ին (Գրինվիչի ժամանակով հունվարի 5-ին, ժամը 22:26-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.42⁰ և արևելյան երկայնության 44.01⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան, Դմանիս քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Լոռու մարզի Պաղաղբյուր և Մեծավան գյուղերում՝ 2-3 բալ
ուժգնությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել