ԱԻՆ-ը հորդորում է լինել զգոն. արգելափակումից դուրս է բերվել 117 մեքենա
19:40 - 20 հունվարի, 2021

ԱԻՆ-ը հորդորում է լինել զգոն. արգելափակումից դուրս է բերվել 117 մեքենա

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ հունվարի 19-ից 20-ը Երևան քաղաքում, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերում գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 18 դեպք։

Ավտոճանապարհներին արգելափակվել է 117 տրանսպորտային միջոց։ Փրկարարներն արգելափակումից դուրս են ավտոմեքենաները: Անվտանգ տարածք է տեղափոխվել 53 քաղաքացի:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը և հորդորում թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն,  խստորեն պահպանել անվտանգության կանոնները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել