Երկրաշարժի հետևանքով Գեղարքունիքի մարզում խոշոր ավերածություններ չեն եղել

 |armenpress.am|
21:30 - 05 փետրվարի, 2021

Երկրաշարժի հետևանքով Գեղարքունիքի մարզում խոշոր ավերածություններ չեն եղել |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքից 5 կմ հեռավորության վրա գրանցված երկրաշարժի հետևանքով Գեղարքունիքի մարզում խոշոր ավերածություններ չեն եղել: Այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Խոշոր ավերվածություններ չունենք: Այս պահի տվյալներով՝ որոշ հին շինություններ, գոմեր են վնասվել և էլեկտրահաղորդման գծերի վնասներ ունենք, որի հետևանքով շրջակա համայնքներում այս պահին հոսանք չկա: Շողակաթ և Ճամբարակ խոշորացված համայքների բնակավայրերում հոսանք չկա: Մասնագետներն աշխատում են, շուտով հոսանքը կվերականգնվի»,- ասաց Սանոսյանը:

Մարզպետը նշեց, որ շինությունները վնասվել են հիմնականում Շորժա և Արտանիշ համայնքներում: Զոհեր և վիրավորներ չկան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել