tert.am: Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը  տված հարցազրույցում հայտնել է, որ Հայաստանում երկրորդ ռուսական ռազմաբազա տեղակայելու անհրաժեշտություն չի տեսնում:  

«Ինչ վերաբերում է հանրապետության տարածքում Ռուսաստանի Զինված ուժերի հավելյալ զորամիավորման տեղակայմանը, կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունն առանձնապես չկա: Բացի այդ, կարգավորող իրավական դաշտը, որը ներկա պահին առկա է մեր պետությունների միջև, կարգավորում է միայն մեկ ռուսական բազայի գործունեությունը»,- ասել է Հարությունյանը: