Վերականգնվել է Ստեփանակերտ էլեկտրաէներգիա մատակարարող ՀԷԿ-ի աշխատանքը․ ՌԴ ՊՆ |tert.am|
11:09 - 25 փետրվարի, 2021

Վերականգնվել է Ստեփանակերտ էլեկտրաէներգիա մատակարարող ՀԷԿ-ի աշխատանքը․ ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն օգնել են վերականգնել Քաշաթաղի (Լաչին) հիդրոէլեկտրակայանի աշխատանքը, գրում է ՌԴ ՊՆ-ն։

Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում հիդրոէլեկտրակայանի մեքենայական սրահը հայտնվել է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, իսկ դրա ամբարտակը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել։

էլեկտրակայանի հանգույցների և համակարգերի սպասարկման աշխատանքներ իրականացնելու համար ռուս խաղաղապահներն ապահովում են էներգետիկների անվտանգությունն ու անարգել մուտքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել