Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ չի պատրաստվում փախչել Հայաստանից

Cover


Դիտել նաև

Հայաստանի ներսում մենք թշնամի չունենք, բայց հարցեր կան, որ պետք է քննարկենք անպայման։ Այս մասին Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Զինված ուժերը ենթարկվում են ՀՀ ժողովրդին և վարչապետին, այլ տարբերակ չի կարող լինել։ Կարծում եմ՝ հեղաշրջման վտանգը կառավարելի է, դա հուզական արձագանք է, և մեր եղբայրներին չպետք է խիստ վերաբերվենք»,- նշեց նա։

Այնուհետև, դիմելով քաղաքացիներին, Փաշինյանը հույս հայտնեց, որ նրանք լրատվական տեռորին սովորել են արդեն։

«Լուրեր են տարածում, թե ինքնաթիռ ենք պատրաստել, պատրաստվում ենք փախչել։ Մենք այստեղ ենք, իմ ընտանիքն այստեղ է։ Որ ապացույց լինի, իրենց էլ կհրավիրենք, որ գան քայլեն մեզ հետ»,- ընդգծեց նա։

Այժմ նրանք քայլերթ են իրականացնում, իսկ ժամը 16։00-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենալու։

Նշենք, որ ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որով պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վերջինս այս հայտարարությունը որակել է որպես ռազմական հեղաշրջման փորձ։