Արգելվում է ամերիկյան ՀԿ-ների գործունեությունը. ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է Մոսկվայի պատասխանը ԱՄՆ պատժամիջոցներին
22:20 - 16 ապրիլի, 2021

Արգելվում է ամերիկյան ՀԿ-ների գործունեությունը. ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է Մոսկվայի պատասխանը ԱՄՆ պատժամիջոցներին

Ռուսաստանում արգելվելու է Պետդեպարտամենտի և ամերիկյան այլ գերատեսչությունների կողմից վերահսկվող հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների աշխատանքը: Այս մասին ասված է «ԱՄՆ-ի թշնամական գործողությունների» դեմ պատասխան միջոցների մասին ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ԱԳՆ-ում ընդգծել են, որ սրացումից զերծ մնալու Վաշինգտոնի կոչերը կեղծավոր են թվում Ջո Բայդենի վարչակազմի կողմից «մեր երկրի վրա հերթական հարձակման» ֆոնին:

«Կարծես թե Վաշինգտոնը չի ցանկանում համակերպվել այն փաստի հետ, որ նոր աշխարհաքաղաքական իրողություններում տեղ չկա միակողմանի թելադրանքին, իսկ «Մոսկվայի զսպման» սնանկ սցենարները, որի վրա ԱՄՆ-ն շարունակում է անհեռատես կերպով խաղադրույք կատարել, հղի են ռուս-ամերիկյան հարաբերությունների միայն հետագա դեգրադացիայով»,- ասվում է հայտարարության մեջ:

Գերատեսչությունը թվարկել է այն հիմնական քայլերը, որոնք Մոսկվան կձեռնարկի ՝ ի պատասխան ԱՄՆ գործողություններին.

1)      ԱՄՆ 10 դիվանագետի փոխադարձ արտաքսում

2)      Մոսկվան տարեկան 10 վիզա կտրամադրի Պետդեպարտամենտի գծով դիվանագետներին` կարճ ժամկետով

3)      Ռուսաստանի Դաշնության և երրորդ երկրների քաղաքացիների շրջանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից վարչական և տեխնիկական աշխատողների վարձելու պրակտիկայի ամբողջական դադարեցում

4)      1992 թվականի «Բաց հողի» վերաբերյալ «Երկկողմ փոխըմբռնման» հուշագրի դադարեցում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել