Դատախազության դիմաց տեղի ունեցած միջադեպի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործը ՔԿ-ն վարույթ է ընդունել
17:40 - 23 ապրիլի, 2021

Դատախազության դիմաց տեղի ունեցած միջադեպի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործը ՔԿ-ն վարույթ է ընդունել

Դատախազության դիմաց տեղի ունեցած միջադեպի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործը ՔԿ-ն  վարույթ է ընդունել։

Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել․

ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի դիմաց 2021 թվականի ապրիլի 22-ին մի խումբ անձանց կողմից հասարակական կարգի պահպանություն իրականացնող անձանց դիմադրելու, բռնություն գործադրելով հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի վարույթ:

Քրեական գործով կազմվել է քննչական խումբ, դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել