Մենք ունեինք հնարավորություն բռնապետություն ստեղծելու, որ խոսողները շնչելուց առաջ թույլտվություն խնդրեին. Փաշինյան |armtimes.com|
16:06 - 03 մայիսի, 2021

Մենք ունեինք հնարավորություն բռնապետություն ստեղծելու, որ խոսողները շնչելուց առաջ թույլտվություն խնդրեին. Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: «Ուզում եմ ի պաշտպանություն դատական համակարգի մի բան ասել»: Այսօր խորհրադարանում իր եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տարիներով կռիվ են տվել նրա դեմ, որ ձու գողացող մարդուն կալանք էին տալիս՝ ներկայացնեկով տվյալներ.

«Տարիներով պահում էին կալանքի տակ: 2001 թվականին Հայաստանում 7428 մարդ եղել է բանտերում, 2021 թվականին՝ 1967: Մենք ժողովորդին տվել ենք ազատություն: Հեղափոխությունը եղել է արդարության և արդարադատության համար: Իսկ դրանց հիմնարար սկզբունքը հետևյալն է՝ ավելի լավ է հանցագործը մնա ազատության մեջ, քան անմեղ մարդը հայտնվի բանտում: Իրավաբան գործընկերներն ինձ ուղղում են, ասում են՝ սկզբունքն այպես է՝ ավելի լավ է 10 հանցագործ մնա ազատության մեջ, քան 1 անմեղ մարդ հայտնվի բանտում: Որովհետև հանցագործին այսօր չէ, վաղը կարող ես բռնել, ու արդարադատությունը կիրականանա: Իսկ երբ անմեղ մարդը 3, 5, 10 տարի բանտում է, իր երեխայի ճակատագիրն այլևս չես կարողանա վերականգնել»:

Փաշինյանը շեշտեց՝ կան բազմաթիվ հանցագործներ, ովքեր ազատության մեջ են.

«Բայց այսօր ՀՀ-ի բանտերում անմեղ մարդ չկա: Մենք մեր խոստումը կատարել ենք: Մենք ասել ենք՝ վենդետաներ չենք իրականացնելու: Այսօր ասում են՝ բռնապետական իշխանություն է ՀՀ-ում: 2018 թվականին մենք մեզ զրկել ենք բռնապետություն լինելու հնարավորությունից: Մենք տեսականորեն ունեինք հնարավորություն այնպիսի բռնապետություն ստեղծելու, որ խոսողները շնչելուց ու արտաշնչելուց առաջ թույլտվություն խնդրեին ու երեք անգամ խոնարվեին»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել