MoTV-ին վաճառվել է «Արմենիա» ալիքի նախկին սեփականատերներին |media.am|
15:02 - 14 հոկտեմբերի, 2019

MoTV-ին վաճառվել է «Արմենիա» ալիքի նախկին սեփականատերներին |media.am|

media.am: MoTV հեռուստաընկերության բաժնեմասերի ամբողջ փաթեթը վաճառվել է «Նոր Հայաստան» ՓԲԸ-ին: Այս մասին Media.am-ին ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

Ըստ Տիգրան Հակոբյանի «Նոր Հայաստան» ՓԲԸ-ն պատկանում է «Արմենիա» հեռուստաընկերության նախկին սեփականատերերին՝ Սարգսյան եղբայրներին:

2019-ի սկզբին MoTV-ին գնել էր Հ3 հեռուստաընկերությունը: MoTV-ի սեփականատերերը չցանկացան հայտնի դառնալ հանրությանը։ Նրան փորձեցին եթերում նոր ձևաչափով աշխատել, ստեղծել հաղորդումներ, որոնք կարող են մրցակցել Յություբի, Ինստագրամի և այլ ցանցերի հայկական շուկայում եղած հաղորդումների հետ:

«Նոր Հայաստան» հեռուստաընկերության եթերը դեռ փորձնական է։ Եթերում շատ են ԱՄՆ-ում նկարահանված հայկական հեռուսասերիալները։ Հեռուստատեսությունն իր եթերում աշխատելու հնարավորության մասին հայտարարություն է հեռարձակում։

MoTV-ի նախկին գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը դեռ չի մեկնաբանել հեռուստատեսության վաճառքի լուրը:

Ըստ պետական ռեգիստրի, «Նոր Հայաստան»-ը Հայաստանում գրանցվել է 2019-ի հուլիսի 1-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել