ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկվել, նույնիսկ դրա հետ կապված խոսակցություններ չկան. Ալեն Սիմոնյան |aysor.am|
08:55 - 05 նոյեմբերի, 2019

ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկվել, նույնիսկ դրա հետ կապված խոսակցություններ չկան. Ալեն Սիմոնյան |aysor.am|

aysor.am։ ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը մշտապես բարձրաձայնվում է, մինչդեռ արձագանքը միշտ նույնն է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Խնդիրը մինչ օրս չի լուծվում, նույնիսկ վարչեպետի կողմից այդ հարցը հրապարակային բարձրացվել է: Իրենց արձագանքը մշտապես լինում է նույնը՝ ՀՀ-ին նույնպես զենք է տրամադրվում՝ ավելի լավ ու նպաստավոր պայմաններով», - ասաց Սինոնյանը:

Հարցին, եթե հարցը բարձրացվում և միշտ նույն արձագանքին է արժանանում, ինչպիսի՞ լուծում է տեսնում ՀՀ-ն, հնարավո՞ր է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց քննարկվի՝ Սիմոնյանը պատասխանեց.

«ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկվել ու նույնիսկ դրա հետ կապված խոսակցություններ չկան: Ես չեմ կարծում, որ դա ճիշտ է: Սա խնդիր է, որը պետք է լուծում ստանա»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել