ԱԺ պատգամավորները Պետդումայում բարձրացրել են ՀԱՊԿ անդամ երկրի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարց |armenpress.am|
11:10 - 23 սեպտեմբերի, 2019

ԱԺ պատգամավորները Պետդումայում բարձրացրել են ՀԱՊԿ անդամ երկրի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարց |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստում բարձրացրել են ՀԱՊԿ անդամ երկրի կողմից Ադրբեջանին կործանիչ, հարձակողական նշանակության զենք վաճառելու հարցով մտահոգությունը։

Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:

«Հստակ բարձրացրել ենք ՀԱՊԿ-ի շրջանակներում անդամ մեկ երկրից ոչ անդամ մեկ այլ երկրին ստրատեգիական, հարձակողական նշանակության, կործանիչ զենքերի լայնավածավալ մատակարարման հարցը: Որևէ բացասական արձագանք չի եղել առ այն, որ ապագա ՀԱՊԿ-ի նիստում, որ տեղի կունենա Երևանում, պետք է ձևաչափ մշակվի՝ որոշակի սահմանափակումներ իրականացնելու համար»,-ասաց Մելքումյանը:

Նա շեշտեց՝ որևէ մեկը չի պնդում, թե բոլոր տեսակի զենքերը չպետք է վաճառվեն, Ռուսաստանը, բնականաբար, իր ազգային պետական շահերն է սպասարկում: Նա նշեց՝ սակայն կործանիչ, հարձակողական նշանակության զենքերը չպետք է կրակեն: Մելքումյանը հույս հայտնեց, որ ՀԱՊԿ-ի ապագա նիստում այս հարցը կքննարկվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել