Լևոն Քոչարյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր։

Երբ բանակը թալանում էիք, մարդկանցից բիզնեսները խլում էիք, փայ էիք մտնում, հիմա եկել կոռուպցիայի՞ց եք խոսում. Ալեն Սիմոնյան
 |1lurer.am|

Երբ բանակը թալանում էիք, մարդկանցից բիզնեսները խլում էիք, փայ էիք մտնում, հիմա եկել կոռուպցիայի՞ց եք խոսում. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: Շարունակվում է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստը: Արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որն իր խոսքում անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների՝ իշխող ուժի հասցեին հնչող կոռուպցիոն բնույթի մեղադրանքներին՝ նկատեց՝ ընդդիմադիրների համարձակությունից է ուզում կոռուպցիայի մասին խոսելիս: «Ընդհանրապես, որ կոռուպցիայի մասին խոսում եք, և դուք դահլիճում եք, մեծ համարձակություն է: Նոր մարտավարությունը, որ որդեգրել եք, բավականին հետաքրքիր է»,- նկատեց ԱԺ նախագահը:  Նրա խոսքով՝ մարդիկ այդ ամենը հիշում են: «Ժողովո՛ւրդ, դուք ամենակոռումպացված թեմաների շուրջ մեղադրանքներ ունեցող խմբակցությունն («Հայաստան» խմբակցության մասին է - խմբ.) եք: Ձեզ այն փողերը, որ կայքերը, շենքերը առնում եք, միտինգները կազմակերպում եք, դրանք որտեղի՞ց: Պարո՛ն Քոչարյան (պատգամավոր Լևոն Քոչարյան - խմբ), կասե՞ք՝ ինչքան գումարի է տիրապետում Քոչարյան ընտանիքը: Արցախի՞ց էիք բերել այդ գումարները, Հյուսիսային պողոտայի տները: Իրականությունն այն է, որ ՀՀ խոպան էիք եկել, և այստեղ էլ մարդկանց վերաբերվում էիք որպես ....»,- հարցրեց Սիմոնյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավորին: Ինչ վերաբերում է Լևոն Քոչարյանի՝ տեղից իրեն հակադարձելուն, Ալեն Սիմոնյանը խնդրեց իրեն չընդհատել: «Եկել էիք, ՀՀ անվտանգությունից էիք խոսում: Երբ բանակը թալանում էիք, ում ինչ ասես, որտեղ ասես նշանակում էիք, մարդկանցից բիզնեսները խլում էիք, փայ էիք մտնում, հիմա եկել կոռուպցիայի՞ց եք խոսում: Կարո՞ղ է նորություն եմ ասում»,- ընդդիմադիր գործընկերներին հարց ուղղեց ԱԺ նախագահը՝ հորդորելով իր հետ տեղից բանավեճի մեջ չմտնել: Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե հղի կնոջը (Սոնա Մնացականյան - խմբ.) իրենց իշխանության օրոք են գցել ավտոմեքենայի տակ, Սիմոնյանը ամբիոնից ցուցադրեց Պողոս Պողոսյանի լուսանկարը:  «Պողոս Պողոսյանը մեր հարգարժան Լևոն Քոչարյանի հորն անունով դիմելու համար զուգարանում ծեծվել և սպանվել է: Ի դեպ, դաշնակցական է: Ես ուզում եմ հասկանամ՝ հիմա դաշնակցականները ինչ-որ «պրետենզիա» ունեցե՞լ են այս մարդու հետ կապված: Մեր գործընկերներից մեկի՝ տիկին Քլոյանի եղբորը Մարտի 1-ին գնդակահարել են Երևանի կենտրոնում: Երևան քաղաքի կենտրոնը սարքել էիք ճակատամարտի դաշտ»,- հայտարարեց ԱԺ նախագահը: Սիմոնյանի խոսքերից հետո դահլիճում աղմուկ բարձրացավ, ինչից հետո ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հորդորեց հանդարտություն պահպանել: Սիմոնյանն իր հերթին հորդորեց ընդդիմադիրներին դուրս գալ դահլիճից:  «Երբ խոսք է գնում կոռուպցիայից և մարդ սպանելուց, բոյկոտեք: Այն 10 տարում, երբ դուք իշխանության եք եղել, մարդկանց մեջ այնպիսի հետք է թողել, մոռացե՛ք: Հովիկ Աղազարյանն ավելի շուտ կդառնա իշխանություն, քան դուք»,- խոսքը եզրափակեց Ալեն Սիմոնյանը:
12:59 - 05 դեկտեմբերի, 2024
«Արցախը համեմատում է հղի կնոջ հետ, այդ հղի կնոջ հետ նա վարվեց նույն կերպ, ինչպես վարվեց իր շարասյունն իրական հղի կնոջ հետ՝ սպանեց»․ Լեւոն Քոչարյան |aravot.am|

«Արցախը համեմատում է հղի կնոջ հետ, այդ հղի կնոջ հետ նա վարվեց նույն կերպ, ինչպես վարվեց իր շարասյունն իրական հղի կնոջ հետ՝ սպանեց»․ Լեւոն Քոչարյան |aravot.am|

aravot.am: «Երկու օր առաջ այս ամբիոնից հնչեց հերթական կեղծիքն ու սուտը։ Այս ամբիոնը միգուցե դիմանում է այդ ամենին, բայց մեր երկիրն այս ստերին, կեղծիքներին ու դավաճանությանը երկար դիմանալ չի կարող։ Այս իշխանությունը ոչ միայն կեղծում է անցյալը՝ փորձելով արդարացնել իրենց տոտալ ձախողումները, այլ նաեւ առաջարկում է ապագայի հետ կապված մի կոնցեպտ, որը նորից մեծ արհավիրք է բերելու»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը։ «Արցախը համեմատում է հղի կնոջ հետ, այդ համեմատության կոնտեքստում Արցախը ծնվել էր վաղուց, բոլոր դժվարություններով հանդերձ՝ մեծանում էր, որին պետք էր խնամել ու պաշտպանել այնքան ժամանակ, քանի դեռ չէր ստացել իր սեփական անձնագիրը։ Եթե համեմատությունը նա տանում է հղի կնոջ հետ, ապա պետք է ասել, որ այդ հղի կնոջ հետ նա վարվեց նույն կերպ, ինչպես վարվեց իր շարասյունն իրական հղի կնոջ հետ՝ սպանեց»,- ասաց Քոչարյանը։ Նա նշեց, որ մինչեւ այս իշխանությունը, երբեք խոսք չի գնացել Հայաստանի գոյության սպառնալիքի մասին։ Հենց այս իշխանությունն է վտանգի տակ դրել մեր երկրի գոյությունը, իրենք են դրա հիմնական սպառնալիքը։
12:14 - 05 դեկտեմբերի, 2024
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի նկատմամբ տնային կալանք կիրառվեց
 |azatutyun.am|

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի նկատմամբ տնային կալանք կիրառվեց |azatutyun.am|

azatutyun.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի նկատմամբ երկամսյա տնային կալանք է կիրառվել, «Ազատության»-ը փոխանցեց Սուքոյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Ըստ փաստաբանի՝ Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանն այսօր է բավարարել պաշտպանական կողմի բողոքը։ Սուքոյանը մեղադրվում է Civic.am կայքի լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու համար։ Վեճի պատճառը Տավուշի թեմի առաջորդ Բագրատ Սրբազանի վերաբերյալ Civic-ի աշխատակից Դավիթ Լևոնյանի հայտարարություններն են: Լևոն Քոչարյանի օգնականը չի հերքել, որ հարվածել է լրագրողին, պնդելով, թե իր համար անընդունելի է եկեղեցուն թիրախավորելը: Իր անձնական յութուբյան էջում հրապարակած մոտ 9 րոպեանոց տեսանյութում լրագրողը վիրավորանքներ է հնչեցնում Բագրատ Սրբազանի հասցեին, նրան մեղադրում Կրեմլից ստացած միլիոնավոր դոլարներով Հայաստանի դեմ պատերազմ հրահրելու մեջ:
15:13 - 06 հունիսի, 2024
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական |news.am|

Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական |news.am|

news.am: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ԱԺ-ում լրագրողի հետ ունեցած միջադեպի գործով կալանավորվելուց առաջ հանդես է եկել տեսաուղերձով եւ պարզաբանել, թե ինչ է տեղի ունեցել միջադեպի ժամանակ։ «Իշխանական լրատվամիջոցները միջադեպը վերնագրել են «Լեւոն Քոչարյանի ախրանիկի եւ լրագրողի միջեւ», ես դրան շատ անդրադարձ չեմ կատարի։ Ամենայն հարգանքով այդ աշխատանքի նկատմամբ, բայց ես ոչ թիկնապահ եմ, ոչ էլ առավել եւս «ախրանիկ»։ Այո, նման միջադեպ տեղի է ունեցել իմ եւ Դավիթ Լեւոնյանի միջեւ»,- նշեց նա։ Արթուր Սուքոյանի խոսքով՝ լրագրողը վերջին ժամանակաշրջանում աչքի է ընկել եկեղեցուն վարկաբեկելու իր «առաքելությամբ», որն իր համար անընդունելի է եղել․ «Ես իրեն այդ ամենը փորձում էի բացատրել։ Ես նրան տեսա ԱԺ բակում, եւ սկսեցի ասել, որ երբ թիրախավորում են եկեղեցին եւ արշավ են սկսում եկեղեցու դեմ, դա ինձ համար որպես հայ ու քրիստոնյա անընդունելի է, եւ որպես հայ ես իմ պարտքն եմ համարում եկեղեցու մեջքին լինել։ Նրան ասացի՝ այն մարդը, որը պիղծ բաներ է վերագրում եկեղեցուն եւ հոգեւորականներին, դա բարոյազուրկ պրոցես է, ինչին ի պատասխան նույն մեղադրանքը իմ նկատմամբ հնչեց, ինչին ի պատասխան ես նրան մեկ անգամ հարվածել եմ ու նա ընկել է գետնին։ Ես նրան գետնին ընկած վիճակում չեմ հարվածել, չեմ մոտեցել, նա ոտքի կանգնեց, սկսեց ինչ-որ բաներ բղավել, բայց սադրանքներին չեմ տրվել, նա վեր կացավ ու ասում էր՝ ես քեզ չեմ կպել, ես քեզ ի՞նչ եմ ասել, ասացի՝ դու իմ եկեղեցուն ես կպել, ավել էլ ո՞նց կպնես։ Ես կողմ չէի հարվածելուն, բայց երբ մարդիկ անցնում են կարմիր գծերը, դա ինձ համար այսօր շատ ցավոտ է, չափազանց ցավալի է, որ այսօր թիրախավորված է Հայ առաքելական եկեղեցին»։ Հիշեցնենք՝ ըստ ՔԿ հաղորդագրության՝ Civik.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանին ԱԺ-ի բակում մոտեցել է պատգամավոր Լեւոն Քոչարյանի օգնականը, ով վիրավորելով լրագրողին՝ պարզաբանում է պահանջել՝ Դ․Լևոնյանի կողմից, որպես լրագրող, օրեր առաջ տեսանյութ հրապարակելու կապակցությամբ: Նշվում է, որ խոսակցությունը վերաճել է վիճաբանության, որի ընթացքում օգնականը հայհոյել է լրագրողին և, իրեն ոչ ցանկալի տեսանյութեր տարածելուց հրաժարվելուն հարկադրելու դիտավորությամբ, ձեռքով հարվածել է վերջինիս դեմքին, ինչի պատճառով լրագրողը վայր է ընկել, իսկ նրա ձեռքին եղած տեսախցիկը վնասվել է։ Հավելենք, որ լրագրողը Civic.am-ում օրեր առաջ հրապարակել էր «Բագրատ «սրբազանի» ու ԿԳԲ-ի կապը. ով է նա ու ինչի՞ է ցանկանում հասնել» վերնագրով տեսանյութ։
14:46 - 02 մայիսի, 2024
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է ապրիլի 30-ին ՀՀ ազգային ժողովի բակում լրագրողի մասնագիտական գործունեությունը առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, որի շրջանակներում իրականացված վարութային և ապացուցողական անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են էական մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Մասնավորապես՝ 2024թ․ ապրիլի 30-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Civik.am լրատվական գործակալության լրագրող Դավիթ Լևոնյանը, իր լրագրողի մասնագիտական գործունեությունն իրականացնելու նպատակով, գտնվել է ՀՀ ազգային ժողովի բակում, երբ նրան է մոտեցել ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի օգնական Ա․Ս․-ն, ով վիրավորելով լրագրողին՝ պարզաբանում է պահանջել՝ Դ․Լևոնյանի կողմից, որպես լրագրող, օրեր առաջ սոցիալական ցանցում տեսանյութ հրապարակելու կապակցությամբ: Ի պատասխան՝ Դավիթ Լևոնյանը պարզաբանել է, որ հանդիսանում է լրագրող, իր կողմից տարածված տեսանյութն իր՝ լրագրողի ազատ խոսքն է և անձնական կարծիքը: Խոսակցությունը վերաճել է վիճաբանության, որի ընթացքում Ա.Ս.-ն հայհոյել է լրագրողին և, իրեն ոչ ցանկալի տեսանյութեր տարածելուց հրաժարվելուն հարկադրելու դիտավորությամբ, ձեռքով հարվածել է վերջինիս դեմքին, ինչի պատճառով լրագրողը վայր է ընկել, իսկ նրա ձեռքին եղած տեսախցիկը վնասվել է։ Այնուհետև Ա.Ս.-ն, իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու վճռականությամբ, շարունակել է լրագրողին տեղեկություն տարածելուց հրաժարվելուն հարկադրելու գործողությունները և հետագայում նմանատիպ տեսանյութեր չհրապարակելու սպառնալիքներ հնչեցրել՝ այդ կերպ լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելով խոչընդոտելով Դավիթ Լևոնյանի՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ա.Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասով (բռնության գործադրմամբ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է: Դատարան ներկայացնելու նպատակով նրան ձերբակալելու որոշում է կայացվել, և տվյալ անձը ձերբակալվել է, ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։ Միջնորդություն է հարուցվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
09:13 - 02 մայիսի, 2024
Լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ կասկածվող Արթուր Սուքոյանը ձերբակալվել է |factor.am|

Լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ կասկածվող Արթուր Սուքոյանը ձերբակալվել է |factor.am|

factor.am: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է, այս մասին Factor.am-ին հայտնեց նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Փաստաբանի խոսքով՝ երկու օր է՝ իրենք ինքնակամ ներկայանում են իրավապահ մարմիներին, սակայն, իրենց հրաժարվել են ընդունել և միայն այսօր տեղեկացել են, որ առկա է ձերբակալման որոշում։ «Բնականաբար, սա արվում է բացառապես կալանավորման համար հիմք ստեղծելու տեսանկյունից», – հավելեց Կոչուբաևը։ Երեկ ԱԺ-ի բակում միջադեպ է տեղի ունեցել իշխող կուսակցության պաշտոնաթերթ Civic.am լրատվամիջոցի լրագրող Դավիթ Լևոնյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի միջև։ Ըստ լրագրողի՝ Քոչարյանի օգնականն իրեն հարվածել և հայհոյել է իր մասնագիտական գործունեության շրջանակում հրապարակված մի տեսանյութի պատճառով, որն առնչվում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։ ՔՊ-ին պատկանող Civic.am-ի յութուբյան ալիքում հրապարակվել էր մի տեսանյութ, որում լրագրողը պնդում էր, թե Տավուշի թեմի առաջնորդը ԿԳԲ-ի գործակալ է, միլիոնավոր դոլարներ է ստանում Կրեմլից, որպեսզի պատերազմ հրահրի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև։ Ավելի ուշ ՔԿ-ն տեղեկացրեց, որ լրագրողի ներկայացրած հաղորդման առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (բռնության գործադրմամբ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Լրագրող Դավիթ Լևոնյանը ճանաչվել է տուժող։
17:43 - 01 մայիսի, 2024
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ ազգային ժողովի բակում ապրիլի 30-ին լրագրողի մասնագիտական գործունեությունը առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի հանգամանքները  պարզելու ուղղությամբ իրականացվում է քննություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։  2024թ․ ապրիլի 30-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՀՀ ազգային ժողովի բակում Civic.am լրատվական գործակալության լրագրող Դավիթ Լևոնյանին է մոտեցել ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի օգնական Ա․Ս․-ն, ով քաղաքական հարցերի շուրջ, Դ․Լևոնյանի կողմից որպես լրագրող երկու օր առաջ հրապարակված տեսանյութի կապակցությամբ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել նրա հասցեին և մեկ անգամ ձեռքով հարվածել է դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Ըստ հաղորդման՝ հարվածից լրագրողը վայր է ընկել, որի հետևանքով վնասվել է նրա ձեռքին եղած տեսախցիկը։  Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (բռնության գործադրմամբ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը), նախաձեռնվել է քրեական վարույթ։  Դ․Լևոնյանը ճանաչվել է տուժող։  Իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու և տեղի ունեցածին վերջնական իրավական գնահատականներ տալու նպատակով։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
11:45 - 01 մայիսի, 2024
Լևոն Քոչարյանի օգնականը Civic.am-ի լրագրողին մոտեցել է՝ խոսելու Բագրատ Սրբազանի վերաբերյալ իր տեսանյութի մասին

Լևոն Քոչարյանի օգնականը Civic.am-ի լրագրողին մոտեցել է՝ խոսելու Բագրատ Սրբազանի վերաբերյալ իր տեսանյութի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Civic.am կայքի լրագրող Դավիթ Լևոնյանը հայտնում է, որ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը իրեն մոտեցել է՝ խոսելու Բագրատ Սրբազանի վերաբերյալ իր տեսանյութի մասին։  «Լևոն Քոչարյանի օգնական-թիկնապահը ասաց՝ երբ Բագրատ Սրբազանի մասին կարծիք ես հայտնում, սրբապղծություն ա։ Ապա ասում է՝ տվյալ արարքը ու բնութագրում այն հայհոյանքով։ Ես նույն հայհոյանքը հնչեցնում եմ իրենց՝ ասելով՝ եթե ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ ես այդպիսի մարդ եմ, ես նման կարծիք կարող եմ արտահայտել իր նկատմամբ, կապ չունի՝ դու ես, թե ով է։ Ինքը խփում է ինձ, ընկնում եմ, վեր եմ կենում, հետո հայհոյում եմ, ինքը ցանկանում էր շարունակել, բայց ես չեմ խփում, ասում եմ՝ քեզ նմանները պատասխան են տալու»։ Լրագրողը հայտնեց, որ ինքը դիմում-բողոք է ներկայացրել Ոստիկանություն։ Նշենք, որ լրագրողը «Բագրատ «սրբազանի» ու ԿԳԲ-ի կապը. ով է նա ու ինչի՞ է ցանկանում հասնել» վերնագրով տեսանյութ էր հրապարակել Civic.am-ում։
15:48 - 30 ապրիլի, 2024
Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումը նպատակ չունի ՌԴ դեմ օգտագործել. Միրզոյանը՝ Քոչարյանին
 |tert.am|

Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումը նպատակ չունի ՌԴ դեմ օգտագործել. Միրզոյանը՝ Քոչարյանին |tert.am|

tert.am:  Մեր հիմնական խնդիրը մնում է խուսափելը տարբեր ուժային կենտրոնների բախման կետ դառնալուց, հիմա այն աշխարհակարգի փոփոխություն է տեղի ունենում, այս ամենի ֆոնին արևմուտքի կողմից շատ հայտարարություններ են հնչում: Մասնավորապես՝ վերջիններից մեկում ասվել է, որ պատրաստ են պաշտպանել ՀՀ-ն Ռուսաստանից եկող սպառնալիքից: Մեզ տանում են հենց բախման կետ դառնալու ճանապարհով, ԱԳՆ-ն պետք է ՀՀ քաղաքացիների շահերով առաջնորդվի: Ինչպե՞ս է այս ամենը տեղավորվում Կառավարության հռչակած «Խաղաղության խաչմերուկ»-ի տրամաբանության մեջ : Այս հարցն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն ուղղեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: «Աշխարհակարգը ոչ թե փոխվում է, այլ այն աշխարհակարգը, որ կար, արդեն չկա ու փլուզվել է: Աշխարհակարգին բնորոշ կանոնները համատարած չեն պահվում: Հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ որոշներին թվում է, որ ուժն է ծնում իրավունք: Պետք է նկատել, որ այս մոտեցումն ինչ-որ տեղ ընդունված էր: Պայմաններում, երբ դու տեսնում ես, որ քո միջավայրը, իրավական աշխարհակարգը չկա և բոլորն առաջնորդվում են «Ուժն է ծնում իրավունք» գաղափարով և քո անվտանգային մեխանիզմները չեն աշխատում, ապա այդ ժամանակ փորձում ես այնպես անել, որ քեզ չոչնչացնեն: ԵՄ առաքելության տեղակայումից հետո էսկալացիայի վտանգը նվազել է: Մեր իրականության մեջ ոչինչ չի կարող 100% երաշխիք լինել»,- պատասխանեց Միրզոյանը: Լևոն Քոչարյանն արձագանքեց նշելով, որ ցանկացած համագործակցություն վտանգավոր է, եթե դա արվում է ինչ-որ մեկի դեմ, այս դեպքում դաշնակցի: Այստեղ բացարձակ ինչ-որ երկրամետ լինելը չէ, խոսքը ՀՀ շահերի մասին է: Ունենք օրինակներ, ցավոք, որ շատ երկներ մնացել են հենց այդ ամենի արանքում և ոչ մի լավ բան դուրս չի եկել դրանից: Դավաճանված կնոջ իրավիճակ կարծես լինի, երբ գնում է, որպես պատասխան դավաճանում, բայց դրանից բան չի փոխվում:  Դուք գնահատո՞ւմ եք իրավիճակն ու հասկանո՞ւմ եք հետևանքները: «Ցավում եմ, որ մեր կարգավիճակը նմանեցնում եք դավաճանվող կնոջ, որը համակերպվի ինչ-որ բաների հետ: Ես վստահեցնում եմ, որ ՀՀ-ն որևէ մեկի դեմ որևէ ծրագրում ներգրավված չէ: Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումը նպատակ չունի ՌԴ-ի դեմ, նույնիսկ նպատակ չունի հարևանների դեմ օգտագործել»,- պատասխանեց նախարարը:
13:51 - 15 մարտի, 2024
Մայր Աթոռի դիմաց ակցիա է՝ hաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և Վեհափառի |tert.am|

Մայր Աթոռի դիմաց ակցիա է՝ hաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և Վեհափառի |tert.am|

tert.am: Մայր Աթոռի դիմաց այս պահին, հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և Վեհափառի, ակցիա է տեղի ունենում։ Ակցիայի մասնակիցների մեջ է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Այն ոլորտները, որտեղ իշխանություններն ամբողջական ազդեցություն ու իշխանություն չունեն, փորձում են քանդել և իրենց համար նպաստավոր մարդկանց ունենալ այդտեղ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը։ «Եկեղեցին կառույց է, որը կարող է իրենց հակառակվել, խոսք ասել, ինչպես տեսանք Արցախի հետ կապված հարցերում։ Նրանք մարդկանց մեջ մտցրել են, որ իրենք չպետք է խոսեն քաղաքականությունից։ Հիմա, եթե մենք խոսում ենք մեր երկրի ապագայից, Արցախից, մեր պատմական իրավունքներից, արդյո՞ք դա քաղաքականություն է, ի վերջո այս ամեն ինչի մասին է եկեղեցին խոսում։ Ի՞նչ անեն, չխոսե՞ն այդ թեմաներից։ Այս դեպքում չխոսելն է սխալ»,- ասաց Քոչարյանը։ Ակցիայի մասնակիցներց մեկն էլ ասաց, որ իրենց նպատակն այն է, որ ի լուր աշխարհի և այն անձանց, որոնք փորձում են ոտնձգություն իրականացնել եկեղեցու, հոգեւոր հայրերի դեմ, որ հասկանան, որ նրանք երբեք չեն կարող հասնել իրենց նպատակներին: Եկեղեցին այսօր միակ կանգուն կառույցն է, որին իշխանության ձեռքը չի հասել։
13:27 - 24 փետրվարի, 2024
Լևոն Քոչարյանը չի բացառում, որ ընդդիմությունը կրկին փողոցային պայքար կսկսի |armenpress.am|

Լևոն Քոչարյանը չի բացառում, որ ընդդիմությունը կրկին փողոցային պայքար կսկսի |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը չի բացառում, որ ընդդիմությունը իշխանություններին հեռացնելու համար կրկին փողոցային պայքար կսկսի։  Քոչարյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:   Անդրադառնալով ընդդիմության պայքարի մասին հարցին՝ Լևոն Քոչարյանը վստահեցրեց, որ ինքը, «Հայաստան» դաշինքը չեն համակերպվել գործող իշխանության, վարչապետի գործողությունների հետ: «Պայքարելու եմ այդ ամեն ինչի դեմ: Հիմա մենք մեր հասարակությանը բացատրելու, ինչ-որ տեղ համոզելու, աչքերը բացելու խնդիր ունենք, որով զբաղված ենք»,-ասաց նա: Ըստ Քոչարյանի՝ այդ գործունեությունը տարբեր ձևով է ծավալվում՝ մի մասով խորհրդարանում՝ հարցուպատասխանի միջոցով, տարբեր պատգամավորների կողմից ուրիշ հարցեր բարձրաձայնելով, նաև խորհրդարանից դուրս՝ տարատեսակ հանդիպումներով, մարզային այցելություններով: Թե ինչքանով է դա արդյունավետ, ըստ Քոչարյանի, կարող են տարբեր գնահատականներ հնչել: Անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է նորից փողոցային պայքար սկսեն՝ նա պատասխանեց. «Իհարկե, հնարավոր է»: Ըստ Քոչարյանի՝ Սահմանադրության  փոփոխության հետ կապված իշխանությունը փորձում է հասկանալ տրամադրությունները: «Գոնե անձամբ ինձ համար անընդունելի է այն, ինչ ուզում են անել»,-նշեց նա: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի ընդդիմությունը մի քանի անգամ փողոցային պայքար է սկսել իշխանությանը հեռացնելու նպատակով, սակայն բոլորն անհաջողությամբ են ավարտվել։ 
13:13 - 06 փետրվարի, 2024
Քաղաքական առումով հավանական է, որ ինձ նորից կկալանավորեն, իսկ իրավական առումով աբսուրդ կլինի. Լևոն Քոչարյան |aysor.am|

Քաղաքական առումով հավանական է, որ ինձ նորից կկալանավորեն, իսկ իրավական առումով աբսուրդ կլինի. Լևոն Քոչարյան |aysor.am|

aysor.am: v class="html-content">  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի համար անհասկանալի է, թե ինչու են երեկ իրեն ու ընկերոջը՝ Սերգեյ Ասատուրովին նորից կանչել Քննչական կոմիտե ու մեղադրանք առաջադրել Ասատուրովին: «Որոշ մասով մեղադրանքի նկարագրության փոփոխություն եղավ, դա արեցին, ծանոթացրեցին, նորից հարցաքննություն արեցին, գործը փակեցին ու  ուղարկեցին դատարան», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանը: Այն ամենը, ինչ տեղի է ունենում այս գործով,  Քոչարյանն աբսուրդ է որակում: «Հայաստանի հարկատուները գումար են վճարում դատախազներին, քննիչներին, որ այսպիսի աբսուրդով զբաղվեն, ուղղակի ծիծաղելի է», - ասաց Լևոն Քոչարյանը: Նա նշեց, որ ոստիկանները կեղծ ցուցմունք են տվել, թե, իբր, ինքը ծեծել է ոստիկաններին: «Բայց  ֆիքսվել են իմ մարմնական վնասվածքները, չնայած դրան` չկա ոչ մի ոստիկան, որին մեղադրանք առաջադրված լինի», - ասաց պատգամավորը: Սերգեյ Ասատուրովին առաջադրվել է նույն մեղադրանքը, ինչ Քոչարյանին: «Իմ վրա գոնե կեղծ ցուցմունք կա, իր վրա դա էլ չկա, աբսուրդ է», - ընդգծեց Լևոն Քոչարյանը: Քաղաքական առումով Քոչարյանը հավանական է համարում, որ իրեն նորից կկալանավորեն․«Իսկ իրավական առումով աբսուրդ է, որ նման բան լինի»:  
11:33 - 06 փետրվարի, 2024
«Ինչո՞ւ եք այդքան վախեցած»․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին

«Ինչո՞ւ եք այդքան վախեցած»․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչից հետո ԱԺ-ի ՔՊ խմբակցության պատգամավորների շրջանում աղմուկ սկսվեց։ Մասնավորապես, Լևոն Քոչարյանը նշեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի չափազանց ագրեսիվ հռետորաբանությամբ հարցազրույցին հաջորդեց Նիկոլ Փաշինյանի, իր ձևակերպմամբ, խեղճուկրակ պատասխանը։ «Ինչո՞ւ եք այդքան վախեցած։ Արձանագրում եք, որ բոլոր առաջարկներն Ալիևը մերժում է, հիմա էլ նոր բան եք առաջարկում՝ սպառազինությունների փոխադարձ վերահսկում։ Անկեղծ ասեք՝ միամի՞տ եք, թե՞ ուրիշ բան։ Ալիևը թո՞ւյլ է տալու քեզ վերահսկել Ադրբեջանի սպառազինությունը, թե՞ սա էլ է միակողմանի զիջում լինելու»,- հարցրեց Քոչարյանը։ Հարցում «քեզ» դերանունը հնչեցնելուց հետո դահլիճից Քոչարյանին ուղղված բղավոցներ ու վիրավորանքներ լսվեցին։ Վերջինս շարունակեց հարցը․ «Չե՞ք տեսնում, որ կեղծ խաղաղությունը ձախողման օրակարգ է, ինքդ էլ ես ձախողված»։ Հարցին արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ կոչ անելով կոռեկտ լինել։ «ՀՀ ընտրված ղեկավար է։ Հասկանում եմ, որ եզակի դեպք է, ձեզ համար զարմանալի է, դուք դրա փորձը չունեք, բայց կոռեկտ եղեք, որպեսզի դահլիճում սենց իրավիճակ չլինի»,- ասաց Սիմոնյանը։ Ամբիոնին մոտեցած վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհուրդ տվեց Լևոն Քոչարյանին հաջորդ անգամ փորձել հարցը հանգավորել, որպեսզի չորրորդ դասարանի պատշաճ ոտանավոր դառնա, և գուցե այդպես որոշակի դիտումներ և հետաքրքրություն առաջացնի։ «Ես ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ Դուք դպրոցական հանդեսում չեք և Ազգային ժողովում պետք է կարողանալ պատշաճ պահել, հակառակ դեպքում կարծում եմ առիթներ կունենաք վերհիշելու, թե որտեղ եք գտնվում։ Ես Ձեզ հորդորում եմ և հույս ունեմ այս հորդորը կրկնելու առիթ չեք տա»,- ասաց Փաշինյանը։ Ի պատասխան՝ Քոչարյանն ասաց․ «Ուրեմն այստեղ մենք Ձեզ կարող ենք հորդորել որպես երկրի ղեկավար՝ հազարավոր մարդկանց զոհվելու պատճառ դարձած, մի ամբողջ հայրենիք կորցնելու ուղիղ պատասխանատուն, այստեղ մանկական բաներով չզբաղվի ու ինձ ինչ-որ բաներ չհորդորի։ Ես ասել եմ իմ ասելիքը։ Թշնամի երկրի ղեկավարը խոսում է ինչ-որ բաներից, որին շատ թույլ ու խղճուկ պատասխան է լինում ու ինչ-որ առաջարկ»։ Իր հերթին Նիկոլ Փաշինյանն էլ ասաց․ «Առաջընթացը ակնհայտ է, որովհետև հարցի երկորդ մասում առնվազն որոշ բաներ հասկացաք»։
18:20 - 17 հունվարի, 2024
Այս ամենն ուղղակի զավեշտ էր. Լևոն Քոչարյան
 |panorama.am|

Այս ամենն ուղղակի զավեշտ էր. Լևոն Քոչարյան |panorama.am|

panorama.am: «Շատ ծիծաղելի է քրեական գործ կոչվող այն ամեն ինչը, ինչ ինձ հետ կատարվեց։ Մարդիկ գալիս, ու փորձում են իրենց ցուցմունքներով հերքել ակնհայտը, տեսանյութը, շատերի տեսածը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Նա խոսքով, այս ամենն ուղղակի զավեշտ էր։ «Իսկ դատական նիստերը ... Այն ամենը, ինչ տեղի ունեցավ, աբսուրդ էր։ Չորս ոստիկան  խոշտանգում են։ Ոստիկաններին՝ իբր իմ հարվածելը ոչ տեսանյութում է  երևում, ոչ դատաբժշկական փորձաքննությամբ իրենց վրա որևէ հետք կա։ Ոչ մի բան։ Պարզապես երկու ոստիկան ասում են, որ իրենց հարվածել եմ։ Ու այս ամեն ինչը դատարանը հիմք է  ընդունում, ինձ պահում է  կալանքի տակ՝  ասելով, որ դրսում գտնվելով՝ կարող եմ նոր հանցանք գործել, վկաների վրա...  Մի խոսքով, այս ամենն այնքան աբսուրդ է, կարծում եմ՝ բոլորի համար էլ ակնհայտ է», - նշեց Լևոն Քոչարյանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին  բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել, այնուհետև նրան փակ գանգուղեղային վնասվածքով տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։ Դեռ հիվանդանոցում, Քոչարյանին է հանձնվել  ձերբակալման որոշումը, որից պարզ է դարձել, որ ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետավորի է ծեծել։ Լևոն Քոչարյանը ձերբակալվել է սեպտեմբերի 22-ին, այնուհետև կալանավորվել երկու ամսով։ ԿԸՀ նոյեմբերի 6-ի որոշմամբ՝ ԱԺ «Հայաստան» դաշինքի մանդատը տրվեց հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին: Այդ որոշումից հետո, ՍԴ որոշման ուժով, Լևոն Քոչարյանը ազատ արձակվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։
13:45 - 14 նոյեմբերի, 2023