Այս ամենն ուղղակի զավեշտ էր. Լևոն Քոչարյան
 |panorama.am|
13:45 - 14 նոյեմբերի, 2023

Այս ամենն ուղղակի զավեշտ էր. Լևոն Քոչարյան |panorama.am|

panorama.am: «Շատ ծիծաղելի է քրեական գործ կոչվող այն ամեն ինչը, ինչ ինձ հետ կատարվեց։ Մարդիկ գալիս, ու փորձում են իրենց ցուցմունքներով հերքել ակնհայտը, տեսանյութը, շատերի տեսածը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Նա խոսքով, այս ամենն ուղղակի զավեշտ էր։

«Իսկ դատական նիստերը ... Այն ամենը, ինչ տեղի ունեցավ, աբսուրդ էր։ Չորս ոստիկան  խոշտանգում են։ Ոստիկաններին՝ իբր իմ հարվածելը ոչ տեսանյութում է  երևում, ոչ դատաբժշկական փորձաքննությամբ իրենց վրա որևէ հետք կա։ Ոչ մի բան։ Պարզապես երկու ոստիկան ասում են, որ իրենց հարվածել եմ։ Ու այս ամեն ինչը դատարանը հիմք է  ընդունում, ինձ պահում է  կալանքի տակ՝  ասելով, որ դրսում գտնվելով՝ կարող եմ նոր հանցանք գործել, վկաների վրա...  Մի խոսքով, այս ամենն այնքան աբսուրդ է, կարծում եմ՝ բոլորի համար էլ ակնհայտ է», - նշեց Լևոն Քոչարյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին  բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել, այնուհետև նրան փակ գանգուղեղային վնասվածքով տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։ Դեռ հիվանդանոցում, Քոչարյանին է հանձնվել  ձերբակալման որոշումը, որից պարզ է դարձել, որ ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետավորի է ծեծել։ Լևոն Քոչարյանը ձերբակալվել է սեպտեմբերի 22-ին, այնուհետև կալանավորվել երկու ամսով։

ԿԸՀ նոյեմբերի 6-ի որոշմամբ՝ ԱԺ «Հայաստան» դաշինքի մանդատը տրվեց հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին: Այդ որոշումից հետո, ՍԴ որոշման ուժով, Լևոն Քոչարյանը ազատ արձակվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել