Մայր Աթոռի դիմաց ակցիա է՝ hաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և Վեհափառի |tert.am|
13:27 - 24 փետրվարի, 2024

Մայր Աթոռի դիմաց ակցիա է՝ hաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և Վեհափառի |tert.am|

tert.am: Մայր Աթոռի դիմաց այս պահին, հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և Վեհափառի, ակցիա է տեղի ունենում։ Ակցիայի մասնակիցների մեջ է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Այն ոլորտները, որտեղ իշխանություններն ամբողջական ազդեցություն ու իշխանություն չունեն, փորձում են քանդել և իրենց համար նպաստավոր մարդկանց ունենալ այդտեղ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը։

«Եկեղեցին կառույց է, որը կարող է իրենց հակառակվել, խոսք ասել, ինչպես տեսանք Արցախի հետ կապված հարցերում։ Նրանք մարդկանց մեջ մտցրել են, որ իրենք չպետք է խոսեն քաղաքականությունից։ Հիմա, եթե մենք խոսում ենք մեր երկրի ապագայից, Արցախից, մեր պատմական իրավունքներից, արդյո՞ք դա քաղաքականություն է, ի վերջո այս ամեն ինչի մասին է եկեղեցին խոսում։ Ի՞նչ անեն, չխոսե՞ն այդ թեմաներից։ Այս դեպքում չխոսելն է սխալ»,- ասաց Քոչարյանը։

Ակցիայի մասնակիցներց մեկն էլ ասաց, որ իրենց նպատակն այն է, որ ի լուր աշխարհի և այն անձանց, որոնք փորձում են ոտնձգություն իրականացնել եկեղեցու, հոգեւոր հայրերի դեմ, որ հասկանան, որ նրանք երբեք չեն կարող հասնել իրենց նպատակներին: Եկեղեցին այսօր միակ կանգուն կառույցն է, որին իշխանության ձեռքը չի հասել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել