«Արցախը համեմատում է հղի կնոջ հետ, այդ հղի կնոջ հետ նա վարվեց նույն կերպ, ինչպես վարվեց իր շարասյունն իրական հղի կնոջ հետ՝ սպանեց»․ Լեւոն Քոչարյան |aravot.am|
12:14 - 05 դեկտեմբերի, 2024

«Արցախը համեմատում է հղի կնոջ հետ, այդ հղի կնոջ հետ նա վարվեց նույն կերպ, ինչպես վարվեց իր շարասյունն իրական հղի կնոջ հետ՝ սպանեց»․ Լեւոն Քոչարյան |aravot.am|

aravot.am: «Երկու օր առաջ այս ամբիոնից հնչեց հերթական կեղծիքն ու սուտը։ Այս ամբիոնը միգուցե դիմանում է այդ ամենին, բայց մեր երկիրն այս ստերին, կեղծիքներին ու դավաճանությանը երկար դիմանալ չի կարող։ Այս իշխանությունը ոչ միայն կեղծում է անցյալը՝ փորձելով արդարացնել իրենց տոտալ ձախողումները, այլ նաեւ առաջարկում է ապագայի հետ կապված մի կոնցեպտ, որը նորից մեծ արհավիրք է բերելու»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը։

«Արցախը համեմատում է հղի կնոջ հետ, այդ համեմատության կոնտեքստում Արցախը ծնվել էր վաղուց, բոլոր դժվարություններով հանդերձ՝ մեծանում էր, որին պետք էր խնամել ու պաշտպանել այնքան ժամանակ, քանի դեռ չէր ստացել իր սեփական անձնագիրը։ Եթե համեմատությունը նա տանում է հղի կնոջ հետ, ապա պետք է ասել, որ այդ հղի կնոջ հետ նա վարվեց նույն կերպ, ինչպես վարվեց իր շարասյունն իրական հղի կնոջ հետ՝ սպանեց»,- ասաց Քոչարյանը։ Նա նշեց, որ մինչեւ այս իշխանությունը, երբեք խոսք չի գնացել Հայաստանի գոյության սպառնալիքի մասին։ Հենց այս իշխանությունն է վտանգի տակ դրել մեր երկրի գոյությունը, իրենք են դրա հիմնական սպառնալիքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել