Վեոլիա ջուր

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իր գործունեությունն է ծավալում Հայաստանում 2017 թ․-ից։ «Վեոլիա Ջրի» սպասարկման տարածքն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը, այդ թվում մայրաքաղաք Երևանը, 44 այլ քաղաք և 318 գյուղ: Ընդամենը 363 բնակավայր:

Դրանից բացի, ընկերությունը մեծածախ ջրամատակարարման ծառայություններ է մատուցում 53 բնակավայրի: Ընդհանուր առմամբ Օպերատորը սպասարկում 527 000 ակտիվ բաժանորդի:

«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում
 |hetq.am|

«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում |hetq.am|

hetq.am: Կառավարությունը համաձայնագրերով օրինականացնում է ընկերության թերացումները 2023 թվականին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում ջրի կորուստը կազմել է 63,1%, իսկ չհասութագրված, արտոնագրված (ապօրինի օգտագործված) ջուրը՝ 6,3% (ընդհանուր՝ 69․4% ջրակորուստ): Այս տեղեկությունը «Հետք»-ին փոխանցել է Ջրային կոմիտեն, որը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություն իրականացնող ֆրանսիական «Վեոլիա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության հետ Հայաստանի կառավարության անունից վարձակալության պայմանագիր կնքած կողմն է։ Պայմանագրով վարձակալության 15 տարիներին Ջրային կոմիտեն (ՋԿ) պետք է վերահսկի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պարտավորությունների կատարումը։ Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր 76-80%։ Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունը ստանձնած ֆրանսիական ընկերության բիզնես պլանում ներկայացված է նաև ջրի կորուստը նվազեցնելու ժամանակացույցը։ 2023թ․-ին այն պետք է կազմեր 64%, իսկ պայմանագրային կառավարման ավարտին՝ 2031թ․-ին, նախատեսվում է ջրի կորուստը նվազեցնել մինչև 46%: 2023թ․–ը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պայմանագրային կառավարման 7-րդ տարին է, և ներկայացրած ցուցանիշը՝ 69․4% ջրի կորուստը, նախատեսվածից բարձր է 5,4%-ով։ Ջրի կորուստը նվազեցնելու սահմանված ցուցանիշը չապահովելը բացատրություն պետք է ունենա, սակայն «Վեոլիա Ջուր»-ն իր կառավարման 8 տարիներին երբևէ չի պահպանել պայմանագրով և լիցենզիայով ստանձնած՝ հանրությանը հաշվետու լինելու պարտավորությունը։ Այդ պարտավորությունը նաև Ջրային կոմիտեն ունի, սակայն այս կառույցը նույնպես հանրային գործունեություն չի իրականացնում։ Հայաստանի խմելու ջրի մատուցման ծառայությունը ստանձնելիս «Վեոլիա Ջուր»–ը հայտարարեց, որ ջրամատակարարման ենթակառուցվածքները հին են, ինչի հետևանքով ջրի կորուստը մեծ է։ «Ոչ ոք չի ուսումնասիրել խմելու ջրի համակարգում 70-80% ջրի կորուստների մասին պնդումը։ Մենք չկարողացանք գտնել այն ուսումնասիրությունը, որը կհաստատեր մոտ 80% կորուստը, որն օգտագործվել է որպես կորստի բազային ցուցանիշ»,- ասվում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի՝ վերջերս իրականացրած հետազոտության մեջ։  Նույն կերպ, այսօր չկա հետազոտություն, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն կորուստները նվազեցրել է՝ հասցնելով 69,4%–ի։ «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի հետազոտության մեջ նշվում է, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն 100 միավոր ջուր է վերցնում և կարողանում է վաճառել դրա միայն 20-30%-ը։ Ընդհանուր համոզմունքն այն է, որ կորցրած 70 կամ 80 միավոր ջրի կեսը տեխնիկական կորուստ է (արտահոսք), իսկ կեսը՝ «տնտեսական» կորուստ (գողություն)։ «Ելնելով այն փաստից, որ Հայաստանում չհաշվառված ջրի մեծ մասը վերագրվում է առեւտրային կորուստներին, հնարավոր է ակնկալել, որ այս կորուստների նվազեցմամբ հասութագրված ջրի ծավալն աստիճանաբար կավելանա: Երեւանում ավելի լավ նվազեցնում ենք առեւտրային կորուստները, քան ֆիզիկական հոսակորուստները»,- հուսադրում էր «Վեոլիան» իր ներկայացրած բիզնես ծրագրում։ Ջրի կորուստը կառավարման 7-րդ տարում 80%-ից 69․4%-ի հասցնելը, հիմնականում, պայմանավորված է առևտրային կորուստների նվազեցմամբ։ 2019թ․-ից բարձրահարկ շենքերի մուտքերին ջրաչափեր են տեղադրել, որի տվյալները համեմատում են շենքի բոլոր բաժանորդների համար գրանցված ջրաչափված ընդհանուր ծավալի հետ և գանձում են տարբերությունը։ Հասութագրված ջրի ծավալը, հիմնականում, դրա շնորհիվ են ավելացրել։ Արտահոսքը կամ ֆիզիկական կորուստը նվազեցնելու համար «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն ներդրումներ պետք է կատարեր ջրամատակարարման ենթակառուցվածքները նորացնելու համար։ Այս տարվա փետրվարի 9-ին Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանին ուղղված գրությամբ խնդրել էինք տեղեկատվություն տրամադրել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի՝ վերջին չորս տարիներին կատարած ներդրումների մասին։ Մեզ ներկայացրել են թվեր՝ առանց մանրամասնելու, թե որտեղ և ինչ ծավալի ներդրումներ են կատարել։ Ջրային կոմիտեի (ՋԿ) տվյալների համաձայն՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով (ՊԿԱԾ) 2020թ․-ին 2,045 մլրդ դրամի ներդրում է կատարել, 2021թ․-ին՝ 3,501 մլրդ դրամի, 2022թ․-ին՝ 4,143 մլրդ դրամի, 2023թ․-ին՝ 3,7 մլրդ դրամի։  2020թ․-ին՝ պայմանագրային կառավարման 4-րդ տարում, ընկերության ներդրումը պետք է կազմեր ոչ թե 2 մլրդ 45 մլն դրամ, այլ՝ 2 մլրդ 750 մլն դրամ։ 2021-23թթ․ կտրուկ աճել է ներդրումների ծավալը, սակայն ՋԿ-ն հրաժարվում է ասել, թե որտեղ և ինչ ծավալի ներդրումներ են կատարվել։  Կամ՝ գոնե բացատրել, թե 2021-23թթ․ ինչու են պլանավորվածից շատ ներդրումներ կատարել։ Երեք ամիս համբերատար սպասել ենք, որպեսզի ՋԿ-ն ամբողջությամբ տրամադրի պահանջված տեղեկատվությունը, բայց այդպես էլ չտրամադրեց։ «Ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից»,- մեզ խորհուրդ է տալիս ՋԿ-ն։ Հետևությունն այն է, որ ՋԿ–ն չունի պահանջված տեղեկությունները։ Այսինքն, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն կատարած աշխատանքների, տվյալ դեպքում՝ պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով (ՊԿԱԾ) իրականացված ներդրումների մասին հաշվետվություն չի տրամադրում ՋԿ-ին։  «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն վարձակալության պայմանագրով պարտավոր է պայմանագրային տարվա սկզբից 60 օր առաջ Վարձատուին (այս դեպքում՝ ՋԿ-ին) ներկայացնել տվյալ տարվա ՊԿԱԾ-ի նախագիծը։ Վարձատուն ՊԿԱԾ-ի նախագիծը ստանալուց 15 օրվա ընթացքում պետք է իր առարկությունները ներկայացնի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին։ Յուրաքանչյուր պայմանագրային տարվա մինչև հուլիսի 1-ը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պարտավոր է ներկայացնել նախորդ պայմանագրային տարվա ՊԿԱԾ-ի հաշվետվությունը։ ՊԿԱԾ-ի հաշվետվությունը պետք է ուսումնասիրվի և աուդիտի ենթարկվի անկախ տեխնիկական աուդիտորի կողմից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովի (ՀԾԿՀ) հետ կնքված լիցենզիայի պայմանների համաձայն՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն յուրաքանչյուր տարի մինչև հուլիսի 1-ը պարտավոր է իրականացնել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունների աուդիտ և աուդիտորական եզրակացությունն ու հաշվետվությունը ներկայացնել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ինչպես նաև՝ իր վեբ-կայքում տեղադրել աուդիտորական եզրակացությունն ու դրա հետ կապված հրապարակման ենթակա այլ նյութերը։ Ո՛չ ՀԾԿՀ-ն, ո՛չ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն չեն կատարում իրենց պարտավորությունները՝ հաշվետվությունները, աուդիտի եզրակացությունները և պարտադիր հրապարակման ենթակա այլ փաստաթղթեր չեն հրապարակում։ Այլ կերպ ասած՝ նրանց գործունեությունը թափանցիկ ու հաշվետու չէ։ 2023թ․ հոկտեմբերի 12-ին կողմերի միջև կնքված թիվ 40 համաձայնագրից տեղեկանում ենք, որ վարձակալության պայմանագրի առաջին 5 տարիների (2017-21թթ․) տեխնիկական աուդիտն իրականացրած «Սաշեն Վասեր» ՋԻ․էմ․բի․Էյչ ընկերության՝  պայմանագրային 5-րդ տարվա՝ 2021թ․-ի համար իրականացրած աուդիտի արդյունքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի նկատմամբ 121 մլն 421 հազար դրամի տույժ է կիրառվել։ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և Հայաստանի կառավարության միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են հետևյալի շուրջ․ «Անկախ տեխնիկական աուդիտորի» հաշվարկած տուժանքի 121 մլն 421 հազար դրամ գումարն ավելացնել հիմնական վարձակալության պայմանագրի ողջ ժամկետի ընթացքում պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով (ՊԿԱԾ) իրականացվող կապիտալ աշխատանքների համար սահմանված 37 մլրդ 500 մլն դրամ գումարի ԱԱՀ-ով հաշվարկված 45 մլրդ դրամ գումարին։ ՎՊ-ի ողջ ժամկետի համար ՊԿԱԾ-ի ընդհանուր գումարը սահմանել 45 մլրդ 121  մլն 421 հազար դրամ»։ Ջրային կոմիտեից հայտնում են, որ ընկերությունը տուգանվել է ոչ թե հիմնական կատարողական ցուցանիշները չապահովելու, այլ՝ ժամանակին հաշվետվություն չներկայացնելու համար։ ՀԾԿՀ–ն լիցենզիայի պայմաններով տուժանքներ է սահմանել «Վեոլիա Ջրի» համար։ Եթե վարձակալը խախտում է անհրաժեշտ նյութերի և հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը, ապա կիրառվում են հետևյալ տուժանքները՝ ա/ հաջորդ պայմանագրային տարվա ՊԿԱԾ նախագիծն ուշացնելու դեպքում՝ 110 000 դրամ ուշացրած օրացուցային յուրաքանչյուր օրվա համար։ բ/ Տարեկան հաշվետվության հանձնման վեջնաժամկետը խախտելու համար՝ 275 000 դրամ տուգանք՝ օրացուցային յուրաքանչյուր օրվա համար և այլն։  Կառավարությունը կատարողական հիմնական ցուցանիշները չապահովելու համար ընկերությանը չի պատժում, ամեն տարի համաձայնագիր կնքելով՝ ներում է թերացումները, իսկ դրանց կատարումը հետաձգվում է։ 2019թ․ հուլիսի 25-ին կողմերի՝ Ջրային կոմիտեի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի միջեւ կնքված թիվ 13-րդ համաձայնագրով Հայաստանի կառավարությունը էական զիջումներ կատարեց: Ներդրումների մասով համաձայնել են. «Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի կառավարության կողմից նախատեսված ներդրումները դեռեւս ամբողջովին չեն կատարվել, «Վեոլիա Ջրի» կողմից տարեկան գործունեության համար կատարողական ցուցանիշները (ՀԷՑ) չկատարելու դեպքում նախատեսվող հիմնական տուժանքները 2018-21թթ.-ի համար չեն կիրառվում վարձակալի նկատմամբ: Այսինքն՝ ընկերությանը չպատժեց 2018-21թթ.-ի ներդրումները չկատարելու համար։ ՀԾԿՀ-ի լիցենզիայի պայմաններով 2019թ․ հոկտեմբերի 1–ից Լիցենզավորված անձը պարտավոր է սպասարկման տարածքի յուրաքանչյուր բաժանորդի ժամը 7։00-24։00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել ամենօրյա առնվազն 6-ժամյա ջրամատակարարմամբ։ «Վեոլիա Ջուր»-ը, որպեսզի ստանձնած պարտավորությունները ժամանակին չկատարելու համար պատասխանատվության՝ տուգանքների չենթարկվի, ամեն տարի ՋԿ-ի հետ կնքված համաձայնագրով վավերացրել է դրանց կատարումը հետաձգելը։ Այսպես՝ 2019թ․ հուլիսին կնքված թիվ 13 համաձայնագրով կողմերը համաձայնել են, որ 20 գոտում ընդգրկված 30 բնակավայրի ցուցանիշների գնահատումը մինչև 2021թ․-ի ավարտը չի ներառվելու տեխնիկական աուդիտի ընթացքում իրականացվող հիմնական կատարողական ցուցանիշների հաշվարկներում։ 2021թ․ նոյեմբերի 10-ին կնքված թիվ 24 համաձայնագրով կրկին հետաձգել են 20 գոտիների բաժանորդներին առնվազն 6-ժամյա ջրամատակարարմամբ ապահովելու պարտավորության կատարումը։ Պատճառաբանվել է, որ Վարձատուի և Վարձակալի կողմից նախաձեռնվել են միջոցառումներ, որոնք նախատեսված է իրականացնել 2023-2024-2025 թվականներին։ «Կողմերը սույնով համաձայնության են գալիս հետևյալի շուրջ՝ վարձակալության պայմանագրի 2024-25թթ․ տեխնիկական աուդիտի ընթացքում իրականացվող հիմնական կատարողական ցուցանիշների հաշվարկներում չներառել սույն համաձայնագրին կից ներկայացվող հավելվածում ընդգրկված 20 գոտիների ցուցանիշները, այն հետաձգել մինչև 2025թ․ ավարտը»,- նշված է համաձայնագրում։ 2023թ․ դեկտեմբերին կնքված թիվ 42 համաձայնագրով այդ ցանկի 14 բնակավայրերի 6-ժամյա ջրամատակարարման ապահովման հարցը կրկին հետաձգվել է։ Այդ բնակավայրերի ցանկում դեռևս մնում են Եղվարդ և Իջևան քաղաքների մի քանի թաղամասեր, Զովունի գյուղը և այլ բնակավայրեր։ Նկատելի է նաև, որ վերջին տարիներին «Վեոլիա Ջուր» ընկերությունը չի ընդլայնում իր սպասարկման տարածքը։ Ընկերությունը ծառայություններ է մատուցում 622 000 բաժանորդ ունցող 380 բնակավայրերի՝ Երևան քաղաքին, մարզային 45 քաղաքների և 344 գյուղերի։ Հայաստանի 935 բնակավայրերից 555-ը կամ՝ 60%-ը ներկա դրությամբ «Վեոլիա Ջրից» խմելու ջուր չի ստանում։ Դրանք ավելի փոքր գյուղեր կամ քաղաքներ են։ Կառավարության հետ պայմանավորվածության համաձայն՝ հետագա տարիներին ընկերությունը սպասարկման տարածքը պետք է ընդլայներ։ Այն բնակավայրերը, որոնք սուբվենցիոն ծրագրերով կառուցում կամ վերակառուցում են խմելու ջրի ներքին ցանցը, ավարտելուց հետո պետք է ընդգրկվեին «Վեոլիա Ջրի» սպասարկման տարածքում։ Սակայն, ջրային ցանցը բարելավելուց հետո գյուղերը, հիմնականում, հրաժարվում են «Վեոլիա Ջրի» ծառայությունից՝ նախընտրելով համայնքային սպասարկումը։ Վերջին տարիներին կնքված համաձայնագրերով ընկերությունն ընդլայնում է մեծածախ սակագնով ջրամատակարարումը։ 2023թ․-ին մեծածախ սակագնով ջրամատակարարման ցանցում նոր բնակավայրեր են ընդգրկվել՝ Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր, Աշտարակ համայնքի Ղազարավան, Սևան համայնքի Ծաղկունք գյուղերը։ Մեծ հաշվով, վարձակալության պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելը ոչնչով չի վնասում ֆրանսիական «Վեոլիա Օ-Կոմպանի Ժենեղալ դե Օ» ընկերությանը, երբ վերցրած 100 միավոր ջրից վաճառում է միայն 20-30%-ը, չի նվազեցնում ջրի կորուստները, չի կատարում ներդրումները, սպառողներին չի ապահովում առնվազն 6-ժամյա ջրամատակարարումով։ Երբ անխնա վատնվում է երկրի ջրային ռեսուրսը, դրանից տուժում են միայն Հայաստանի Հանրապետությունն ու Հայաստանի բնակիչները, որոնց պատշաճ ծառայություններ չեն մատուցվում։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
09:53 - 09 մայիսի, 2024
«Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի. Ավինյան
 |armenpress.am|

«Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի. Ավինյան |armenpress.am|

armenpress.am: Առատ տեղումների հետևանքով  Երևանում խնդիրներ են արձանագրվել տրանսպորտային հանգույցներում, թունելներում և փողոցներում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այս մասին կրկին զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Վերջինս ընդգծեց, որ «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի: Համաձայն վարձակալության պայմանագրի՝ Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի սպասարկման և շահագործման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է. խողովակաշարերը, դիտահորերն ու անձրևընդունիչ հորերն ամբողջությամբ հանձնված են «Վեոլիա ջուր» ընկերությանը:   «Մենք ունենք մի իրավիճակ, երբ բազմաթիվ բողոքներ են հղվում քաղաքապետարան, որոնք հանգուցալուծում չեն ստանում: Երևանցիներին չի հետաքրքրում պայմանագրային դրույթները, վստահ եմ՝ օբյեկտիվ են պատճառները: Այս տարի կառավարության մեր գործընկերների  ու «Վեոլիա ջուր» ընկերության հետ պետք է գանք մի հանգուցալուծման, որովհետև ամեն մի բակում չենք կարող կոյուղիների հարցով զբաղվել: Մեզ պետք է մի ընկերություն, որն ամբողջ ցանցի պատասխանատվությունն իր վրա կվերցնի, ամեն ծառայություն ունի իր գինը, այդ գինը պետք է հասկանանք, որովհետև չենք կարող այս տարի մենք անենք, մյուս տարի մեկին խնդրենք: Պետք է մի սուբյեկտ, որն ամբողջապես պատասխանատու է, այս հարցում ամենավերջին պատասխանատվությունը մերն է. պետական գույք է, համայնքային էլ չէ, չգիտեմ մենք նախորդ տարի իրավունք ունեինք այդ 14 կմ կոյուղին կառուցելու թե ոչ, բայց կարիքը կար, արել ենք: Կա շատ նորմալ դժգոհություն մարդկանց մոտ, և ոչ ոքի հետաքրքիր չէ 10 տարի առաջ ինչ պայմանագիր է կնքվել, պետք է փոխվի այդ պայմանագիրը»,- շեշտել է քաղաքապետը:  Քաղաքապետի հանձնարարությամբ արդեն մեկ ամիս է՝ ընթանում են գույքագրման աշխատանքներ, որտեղ բացակա է կամ վերակառուցման ենթակա է հեղեղատար համակարգը, կառաջարկվի կազմել քաղաքային ծրագիր: 
13:02 - 06 մայիսի, 2024
2024 թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա

2024 թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա

Կառավարությունն ընդունել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման նպատակով սուբսիդիա տրամադրելու մասին» որոշում: Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023թ. նոյեմբերի 29-ին կայացած նիստում համապատասխան որոշմամբ հաստատել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուցման 2024 թ. սակագները, որի համաձայն՝ սոցիալապես անապահով բաժանորդների համար 2024 թ. սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 205.992 դրամ: «Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարությունը համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի սակագնի ավելացումը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայություններից բաժանորդների համար։ Արդյունքում՝ 2024 թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա: 2024 թ. պետբյուջեի միջոցներից ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա՝ 2024 թ. համար յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց՝ գումարային 205 992 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 5.522 դրամի (ԱԱՀ-ով) չափով, ընդ որում՝ ջրամատակարարման ծառայության համար 175.093 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 4.693 դրամի (ԱԱՀ-ով) չափով և ջրահեռացման ծառայության համար՝ 30.899 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 0.829 դրամի (ԱԱՀ-ով) չափով: Հիմնավորման համաձայն՝ 2024 թ. պետբյուջեով հատկացվել է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա 2023 թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2024 թ. նոյեմբերի 30-ը ներառյալ՝ ընկած ժամանակահատվածում մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների դիմաց։ Քանի որ 2024թ. դեկտեմբերի մանրածախ ջրամատակարարման և ջրահեռացման ծավալի և նույն ժամանակահատվածի ձևավորված հասույթի վերաբերյալ տեղեկանքը կտրամադրվի մինչև 2025թ. հունվարի 15-ը, հետևաբար, 2024 թ. դեկտեմբերի համար նախատեսված փոխհատուցման գումարները և ճշտված գումարները պետք է ներառվեն ՀՀ 2025 թ. պետբյուջեի նախագծում»,- ասված է հաղորդագրության մեջ:
15:46 - 28 մարտի, 2024
Գիշերը վթարվել է Արզնի 2 – Երևան մայրուղային ջրատարը․ ժայռաբեկորների թափման, Հրազդան գետի հունի փոխվելու հետևանքով ջրատարը հայտնվել է գետի մեջ

Գիշերը վթարվել է Արզնի 2 – Երևան մայրուղային ջրատարը․ ժայռաբեկորների թափման, Հրազդան գետի հունի փոխվելու հետևանքով ջրատարը հայտնվել է գետի մեջ

Գիշերը վթարվել է Արզնի 2 – Երևան մայրուղային ջրատարը։ Այս մասին հայտնում է Վեոլիա Ջուր ընկերությունը։ «Երևանի «Կորեայի ձոր» կոչվող հատվածում ժայռաբեկորների թափման, Հրազդան գետի հունի փոխվելու հետևանքով ջրատարը հայտնվել է գետի մեջ և հերթական անգամ վթարվել։ Թեպետ գիշերվանից ՎեոլիաԹիմը վթարի վայրում է, սակայն աշխատանքի ծավալն ահռելի է և կտեւի մի քանի օր։ Դա նշանակում է, որ ջրատարից սնվող բնակավայրերի ջրամատակարարումը մի քանի օր կիրականացվի գրաֆիկի խախտումներով։ Մեր մասնագետներն արդեն մշակում են Երևան մտնող ջրաքանակի ճիշտ բաշխման մեխանիզմ, որպեսզի հնարավորինս մեղմվի «Արզնի 2» ջրատարից սնվող բնակավայրերում ջրամատակարարման խնդիրը։ Հետևեք մեր էջին, վթարի վերացման ընթացքի մասին պարբերաբար կտեղեկանացնենք։ Նշենք, որ մինչ այժմ Վեոլիա Ջուր ընկերությունը մշտապես ջրատարի տարբեր հատվածներում իրականացրել է վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ՝ խնդիրը մեղմելու համար և պարբերաբար դիմել է պատկան մարմիններին, տեղյակ պահել խնդրի մասին՝ ակնկալելով, որ նրանք կլուծեն Հրազդան գետի հունի լայնացման և սողքի կանխման խնդիրները»,- նշված է հաղորդագրության մեջ։
10:01 - 11 մարտի, 2024
Երևանի Ավան, Նոր-Նորք, Նորք Մարաշ և Էրեբունի վարչական շրջանների որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

Երևանի Ավան, Նոր-Նորք, Նորք Մարաշ և Էրեբունի վարչական շրջանների որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ նոյեմբերի 30-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 1-ը ժամը-22.00 կդադարեցվի`   Ավան վարչական շրջանը ամբողջությամբ՝ բացառությամբ Ավան Դուրյան թաղ. 31,32,33,34,38,39, Չարենց թաղամասի 12 շենքերից:   գ.Առինջ Դուրյան, Տերյան, Պ.Սևակ և Խ.Աբովյան թաղամասերը:   Նոր-Նորքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ զանգվածները:   Նոր Նորքի 5-րդ զանգվածի Մառի 2, 4, 6 շ. , Միկոյան փողոց 1,2,3,4,4/1,5,6,7,8,9,10,11,12,13,14,15 շենքերը, Բադալ Մուրադյան 3,5,7 շենքերը, Գալշոյան 6,8, 10, 12, 14, 16, 18,19, 22,20,24,26,28,30,32,34,36,38,38/1,46,48,50:   Նորք-Մարաշ վարչական շրջանը ամբողջությամբ, Դավիթ Բեկի փողոցի հարակից սեփական տները և հարակից շինությունները:   Էրեբունի վարչական շրջան՝ Սարի Թաղ 1-28, Վարդաշեն 5,6 և 9, Մուշական 1-10 փողոցների ջրամատակարարումը:   Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
10:19 - 28 նոյեմբերի, 2023
36 ժամով կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեների ջրամատակարարումը

36 ժամով կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Արզնի 1 մայրուղային ջրատարի պլանային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 2-ին ժամը 10.00-ից նոյեմբերի 3-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Կենտրոն վարչական շրջանի՝ Հերացի և Այգեստան թաղամասի 9-11 փողոցների, Մյասնիկյան 1-4, Աբովյան 54, 56, 58, 60 համարների, Չարենցի 1-ին նրբանցքի, «Մխիթար Հերացի» բժշկական համալսարանի և 1-ին համալսարանական հիվանդանոցի, Էրեբունի վարչական շրջանի՝ Որմնադիրների, Օստրովսկու, Չեռնիշևսկու, Սարի-Թաղի 1-3 փողոցների և 1-10 շարքերի, Գլինկայի 10-25 համարների և նրբանցքի, Խորենացու 146-231 համարների և 4-րդ նրբանցքի, Սասունցի Դավթի 70/1, 70/2, 70/3 համարների, Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնցի 10 և Ն. Զարյան 73/1 համարների: Կոտայքի մարզի՝ Գետամեջ և Պտղնի գյուղերի:Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
10:28 - 31 հոկտեմբերի, 2023
Երևանում վերջին մեկ ամսվա ընթացքում պլանային ջրանջատում չի իրականացվել, բոլորը՝ վթարային են
 |panorama.am|

Երևանում վերջին մեկ ամսվա ընթացքում պլանային ջրանջատում չի իրականացվել, բոլորը՝ վթարային են |panorama.am|

panorama.am: «Վերջին շրջայցերի ժամանակ երևանցիները հիմանակում ջրանջատումներից են բողոքում, ուզում եմ հասկանալ՝ ջրանջատումները պլանայի՞ն, թե՞ վթարային են լինում»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հետաքրքրվեց փոխքաղաքապետ, նիստը վարող Տիգրան Ավիանյանը։ Զեկուցվեց, որ վերջին շաբաթվա և ընդհանարապես վերջին մեկ ամսվա ընթացքում  «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից պլանային  ջրանջատում չի իրականացվել,  բոլոր ջրանաջատումներն իրականացվել են վթարային աշխատանքներով պայմանավորված։ Ավինյանը հարցրեց, թե ի՞նչն է պատճառը, հիմնական խնդիրը, որ այդքան մեծ ծավալի ջրանջատումներ են եղել։ «Ամռան ամիսներին ջրասպառման ծավալների մեծացմամբ՝ համակարգ հավելյար ջրաքանակ է ավելացվում, որի պատճառով համակարգը, լինելով հնամաշ, նշված ջրաքանակի  հզորությանը չի դիմանում, վթարային վիճակները հաճախակի են լինում»,- պարզաբանեց համապատասխան պատասխանատուն։ Տ. Ավինյանն ասաց, որ խմելու ջրի ու ենթակառուցվածքի հետ  քննարկում պետք է կազմակերպել, քանի որ բարձրաձայնվում են հարցեր, որոնք  նույնիսկ հրատապ լուծման կարիք ունեն. «Կարծում եմ՝ մոտ ժամանակներում քննարկում կանցկացնենք՝ ներգրավելով նաև կառավարության գործընկերներին»։ 
10:40 - 21 օգոստոսի, 2023
Եթե ջրանջատումները կապված լինեն սպասարկման որակի կամ ժամային խախտումների հետ, ապա օպերատորը կստանա ավտոմատ տուգանք. ՀԾԿՀ |armeniasputnik.am|

Եթե ջրանջատումները կապված լինեն սպասարկման որակի կամ ժամային խախտումների հետ, ապա օպերատորը կստանա ավտոմատ տուգանք. ՀԾԿՀ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Եթե հանրապետությունում ջրանջատումները կապված լինեն սպասարկման որակի կամ ժամային խախտումների հետ, ապա օպերատորը կստանա ավտոմատ տուգանք։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` պատասխանելով վերջին շրջանում հաճախակի դարձած ջրանջատումների մասին հարցին։ «Այս դեպքում մենք երկարաժամկետ վարույթ չենք իրականացնում, ավտոմատ տուգանքները փոխանցվում են սպառողի հաշիվներին»,- ասաց նա։ Գարեգին Բաղրամյանը հայտնեց, որ կա նաև տուգանքների այլ ձև, երբ հանձնաժողովը վարույթ է իրականացնում ու տուգանքներն այդ դեպքում փոխանցվում է պետական բյուջե։ Նա նշեց, որ այս պահին բազմաթիվ բողոք–դիմումներ կան իրենց մոտ քննվող, որոնք ուղղված են «Վեոլիա ջուր» ընկերությանը, բայց հավելեց, որ դա սեզոնային է ու ամեն ամառ էլ լինում է։ Բաղրամյանը նշեց նաև, որ ջրի որակի հետ կապված վարույթ իրականացնելու հնարավորություն ՀԾԿՀ-ն չունի։ Նշենք, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել ջրանջատումները հատկապես ցերեկվա ժամերին։ Սա հանրության շրջանում բողոքի ալիք է բարձրացրել, քանի որ Հայաստանի որոշ հատվածներում օդի ջերմաստիճանն այս օրերին հասնում է +40–ի։
13:10 - 17 օգոստոսի, 2023
Հիմնականում խնդիրը սեզոնային է. Գարեգին Բաղրամյանը՝ շոգ օրերին ջրանջատումների մասին
 |1lurer.am|

Հիմնականում խնդիրը սեզոնային է. Գարեգին Բաղրամյանը՝ շոգ օրերին ջրանջատումների մասին |1lurer.am|

1lurer.am: Ջրամատակարարման խնդիրները հիմնականում սեզոնային են: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով «Վեոլիա ջուր» ընկերության աշխատանքին ու շոգ օրերի ընթացքում հաճախակի ջրանջատումների դեպքերին: «Վերահսկողության մեխանիզմներ ունենք: Պարբերաբար բողոքներ ստանում ենք, և սեզոնային առումով միշտ ամառային ամիսներին բողոքներն անգամներով շատանում են իրոք: Այո՛, հսկողությունը կա, ցանկացած բողոք իր արձագանքը մեր կողմից ստանում է: Մենք էլ ենք արձանագրում, որ կան խնդիրներ: Որոշակի խնդիրներ, իհարկե, առաջանում են, որովհետև համակարգում ներդրումային միջավայրը սուղ է, և որոշակի ներդրումների կարիք կա: Բայց հիմնականում խնդիրը սեզոնային է»,- ասաց նա:
13:53 - 11 օգոստոսի, 2023
«Արզնի 1» ջրատարի վթարման հետևանքով Երևանի Կենտրոն, Էրեբունի և Արաբկիր վարչական շրջաններում ջրամատակարարումը կդադարեցվի

«Արզնի 1» ջրատարի վթարման հետևանքով Երևանի Կենտրոն, Էրեբունի և Արաբկիր վարչական շրջաններում ջրամատակարարումը կդադարեցվի

Վթարվել է «Արզնի 1» ջրատարը, որով պայմանավորված  ս.թ. օգոստոսի 2-ին ժամը 13:00-ից մինչև օգոստոսի 3-ը ժամը 13:00-ն  Երևանի մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը: Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից: Ստորև ներկայացնում ենք վերոնշյալ հասցեները. Կենտրոն վարչական շրջանում կդադարեցվի Չարենցի փողոց և նրբանցքներ, Ալ.Մանուկյան, Ե.Քոչար, Քաջազնունի, Ռոստոմի, Տոլստոյի, Արհեստավորների, Կորի, Ս.Վրացյան, Զավարյան, Ֆիզկուլտուրնիկների, Գրողների, Աղյուսագործների, Շարա Տալյան, Այգեստան, Հր.Շահինյան, Քրիստափորի, Նար Դոսի, Իսահակյան, Կորյունի, Աղայան, Թամանյան, Բայրոնի, Բուզանդի, Գ.Քոչարի, Արամի, Տերյան, Ղ. Փարպեցի, Ե. Կողբացու, Հյուսիսային պողոտայի, Եկմալյան, Մայիսյան փողոցների, Մոսկովյան փողոցի և անցուղու, Մյասնիկյան 1-15, Սայաթ-Նովայի 1-18 և 28-44, Վարդանանց 20-130, Խանջյան 37, 39, 43, 47/1 համարների, Թումանյան 28-41, Սարյան 1-35 կենտ, 4-12, 16-20, 28-40 զույգ համարների,  Լեոյի 1-9,  Աբովյան 11-66ա, Նալբանդյան 23-59, 102-130 համարների, Մ. Մաշտոցի 10-60, Ամիրյան 18-30, Պուշկինի 11-72, Սարմենի 1-10 համարների, Տ.Մեծի 15-80 համարների և փողոցի նրբանցքի, Բաղրամյան 1-5 համարների և փողոցի նրբանցքի, Խորենացու 31-236 համարների և փողոցի նրբանցքների, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի եւ 1-ին համալսարանական հիվանդանոցի, Մարգարյան հիվանդանոցի, Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական պետական թատրոնի շենքերի ջրամատակարարումը: Էրեբունի վարչական շրջան՝ Որմնադիրների, Օստրովսկու, Երկաթգծի, Չեռնիշևսկու, Միչուրինի, Ծատուրյան, Ծխախոտագործների, Գետառի, Բեռնակիրների, Լիսինյան, Բուռնազյան, Երկաթգծի փողոցների, Սարի-Թաղի 1-3 փողոցների և 1-10 շարքերի, Աճեմյան փողոցի և նրբանցքների, Բելինսկու 1-30, Սուվորովի 1-30,  Լոմոնոսովի 1-30, Լ.Մելիքյան 1-30, Սասունցի Դավիթի 13,  70/1, 70/2, 70/3, Մուրացանի 1-30, Գլինկայի 1-25 համարների: Արաբկիր վարչական շրջանի՝ Վ. Փափազյան 2-րդ նրբանցքի և  Փափազյան 12-32, 118 շենքերի՝ իրենց կոտորակներով և անհատական տնատիրությունների,  Ղափանցյան, Գրիբոյեդովի, Արղության, Բակունցի, Հակոբյան, Թավրիզյան, Այգեկցու, Գ․Արծրունու, Ռիգայի, Սևքարեցի Սաքոյի, Հ. Սահյան, Կալենցի, Սեպուհի, Բարբյուսի, Քեռու, Ն. Դումանի, Հ․ Էմինի, Մանուշյան, Կասյան, Սևաստոպոլյան, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25, 27, 29, 38 փողոցների, Հր. Քոչարի 7, 9, 11, 12, 14, 16, 25, 27, 28, 29, 44 շենքերի, Վաղարշյան 12-32 շենքերի՝ իրենց կոտորակներով և անհատական տնատիրությունների, Կիևյան 2-րդ նրբանցքի, Ադոնցի 10, 12, 14, 16,18, 19, 20, 21, 23, 25, 27 շենքերի՝ իրենց կոտորակներով, Ա․ Խաչատրյան փողոցի՝ իր նրբանցքներով, Բաղրամյան 2-րդ, 4-րդ նրբանցքների, 2-րդ փակուղու, Գյուլբենկյան 1, 2, 2/1,  25, 27, 29, 29/1, 33, 34/1, 35, 35/1, 36, 37, 37/1, 38, 39, 39/1, 39/2, 40, 41, 43, 43/2, 71, 73 շենքերի՝ իրենց կոտորակներով, Սունդուկյան 19, 21, 23, 25, 27, 29 շենքերի, Մալխասյանց փողոցի և նրբանցքի,  Վրացական 1-10 շենքերի և 4-րդ նրբանցքի,  Մամիկոնյանց 47, 49 շենքերի՝ իրենց կոտորակներով, Նաիրի Զարյան 1-ից-24 շենքերի՝ իրենց կոտորակներով և անհատական տնատիրությունների, Կոմիտասի պող. 1, 3, 7, 9, 10, 11, 12, 14, 16, 18, 20, 22, 23, 25/2, 27, 29, 31, 34, 36, 36/5, 36/7, 37/1, 38, 38/1, 38/2, 40, 42, 44, 45, 45/1, 46, 48, 48/1, 50, Հ.Հակոբյան փակուղու, Արաբկիրի թիվ 26 մանկապարտեզի, «Քանաքեռ ՀԷԿ» ջրամբարի հարակից նորակառույց թաղամասի:
15:55 - 02 օգոստոսի, 2023